ԿԲ խորհուրդը վերալիցենզավորել է “Գարանտ-Լիմենս” եւ “Սիլ Ինշուրանս” ընկերությունները

25.03.2008 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ԿԲ Խորհուրդն այսօր որոշում է կայացրել վերալիցենզավորել ## “Ռեզոլյուշն ապահովագրական բրոքեր” ՍՊԸ-ն, վերագրանցել եւ վերալիցենզավորել “Գարանտ-Լիմենս” եւ “ՍԻԼ Ինշուրանս” ապահովագրական ընկերությունները:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, Խորհրդի նիստին նաեւ հաստատվել է “Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման կարգը”:

ԿԲ Խորհրդի մեկ այլ որոշմամբ “Պրոմեթեյ Բանկն” ու “Արցախբանկը” Money Gram արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն են ստացել:

Դիտում՝ 7223

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW