Evocabank-ն ամփոփել է 2020թ. առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքները

17.07.2020 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #ֆինանսական արդյունքներ
2020թ. առաջին կիսամյակի արդյունքներով Evocabank-ն արձանագրել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ:

Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 188.2 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 14%-ով։

Բանկի վարկային պորտֆելն աճել է 10%-ով՝ կազմելով 112.2 մլրդ դրամ։

Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 14%-ով՝ կազմելով 155.0 մլրդ դրամ, ընդ որում՝ բանկի հաճախորդների նկատմամբ ժամկետային եւ ցպահանջ պարտավորություններն աճել են 9%-ով՝ կազմելով 108.8 մլրդ դրամ, որը 8.7 մլրդ դրամով ավել է տարեսկզբի ցուցանիշից:

Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 33.1 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 12%-ով:

Առաջին կիսամյակի արդյունքներով Evocabank-ն ապահովել է 1.01 մլրդ դրամ զուտ շահույթ՝ 16%-ով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:

Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմել է 35․4 մլրդ դրամ՝ 5.4 մլրդ դրամով ավել, քան Կենտրոնական բանկի պահանջն է։

Evocabank-ի ընդհանուր կապիտալի համարժեքությունը 20.3% է՝ 1.7 անգամ ավել, քան Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշը։

Բանկի ընդհանուր իրացվելիության ցուցանիշը  21.8% է՝ պահանջվող նվազագույն 15%-ի փոխարեն, իսկ ընթացիկ իրացվելիությունը 136.5% է՝ պահանջվածից 2.3 անգամ ավել։

Բանկի իրավաբանական եւ ֆիզիկական անձ ակտիվ հաճախորդների թիվն աճել է 9.5%-ով, իսկ բանկի կողմից թողարկված քարտերի թվաքանակն աճել է 13%-ով՝ մոտենալով 140,000-ին:
Դիտում՝ 1628
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW