ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին է առաջարկում անկանխիկ վճարման նոր եւ ժամանակակից տարբերակ՝ վճարային մատանի:Ինչպես նշել են բանկում, վճարային մատանին նոր քայլ է անհպում վճարումների ոլորտում եւ եզակի կրիչ է, որը ստեղծված է տեխնոլոգիաների, ֆինանսների եւ օգտատերերի նախասիրությունների հիման վրա:Վճարային մատանիներն իրենցից ներկայացնում են պլաստիկ քարտի այլընտրանք, որի ներսում տեղադրված է չիպ-մոդուլ, որը թույլ է տալիս կատարել անկանխիկ վճարումներ եւ կանխիկացնել միջոցներ բանկոմատներից՝ NFC անհպում վճարման տեխնոլոգիայի միջոցով:Վճարային մատանին կարելի է կցել ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող ցանկացած քարտին, իսկ եթե դեռ չունեք քարտ, ապա վճարային մատանու հետ միասին բանկը կտրամադրի Ձեզ բանկային քարտ՝ նաեւ ինտերնետ միջավայրում գործարքներ կատարելու նպատակով: Վճարային մատանու միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մատանին մոտեցնել անհպում վճարումներ ընդունող POS-տերմինալին կամ բանկոմատին եւ գործարքը կկատարվի ակնթարթորեն:Վճարային մատանիների ստեղծման ընթացքում հաշվի են առնվել ժամանակակից աշխարհի եւ օգտատերերի պահանջմունքների վերջին միտումները: Մատանին ձեռքին կրելով կարելի է սուզվել մինչեւ 50մ խորությամբ ջրի մեջ, այն ընկնելիս չի վնասվում, չի պահանջում վերալիցքավորում եւ աշխատում է ամբողջովին ավտոմատ կերպով: «Վճարային մատանին նաեւ հետաքրքիր եւ նորաձեւ աքսեսուար է` պատրաստված բարձրորակ կերամիկայից՝ տարբեր լուծումներով` հարթ փայլուն, հարթ անփայլ մակերեւույթով, եռանկյունաձեւ եւ արտաքին եզրերի տաշվածքով, տարբեր գույներով ` սեւ, սպիտակ, կապույտ, վարդագույն, ինչը լայն ընտրության հնարավորություն է ընձեռում տարբեր նախասիրություններ եւ ճաշակ ունեցող հաճախորդների համար: Այն նաեւ հիանալի նվեր է հարազատ մարդու համար՝ ցանկացած առիթով: Մատանին հաճախորդներին է տրամադրվում հատուկ նվեր-տուփով»,- ասված է հաղորդագրության մեջ:Մատանիով անկանխիկ վճարում կատարելու համար կարիք չկա Ձեզ մոտ ունենալ բանկային քարտ, իսկ մինչեւ 20,000 դրամի վճարումները կարելի է իրականացնել առանց PIN կոդի մուտքագրման: Վճարային մատանու արժեքը 125,000 դրամ է, գործողության ժամկետը՝ 5 տարի:«Հայաստանում NFC տեխնոլոգիայով վճարային մատանու միջոցով վճարումների մեկնարկն անկանխիկ գործարքների զարգացման առումով եւս մեկ քայլ է: Վերջին տարիներին անկանխիկ վճարումներն ամբողջ աշխարհում դառնում են ավելի պահանջված: Այդ պատճառով առաջացել է հատուկ սարքերի անհրաժեշտություն, որոնք կհեշտացնեն ծառայությունների եւ ապրանքների դիմաց վճարումների իրականացման գործընթացը: Վճարային մատանին իր տեսակի մեջ եզակի պրոդուկտ է, որի օգտագործման հարմարավետությունն ու հեշտությունը բազմակի անգամ գերազանցում է վճարման այլ գործիքներին»,- նշել է Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը:Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից որեւէ մեկում կամ առցանց:Առավել մանրամասն տեղեկություն պրոդուկտի վերաբերյալ կարելի է գտնել բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 4168