Համաշխարհային Բանկի Խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ/IFC) Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցության պայմաններում նախաձեռնում է աջակցել Հայաստանում բիզնեսով զբաղվող կանանց:«Մենթորների ուղղորդմամբ ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն իրենց բիզնեսը սկսելու եւ ընդլայնելու համար բիզնես կարողություններ, կսովորեն ռիսկի կառավարման գործիքներ՝ դժվարին պայմանները եւ պոտենցիալ ճգնաժամերը հաղթահարելու համար։ Մասնակիցները կսովորեն, թե ինչպես վարել գործնական բանակցություններ, ներգրավել ֆինանսական ռեսուրսներ եւ տեխնոլոգիական լուծումներ ներդնել՝ հօգուտ իրենց բիզնեսի»,- ասված է ՄՖԿ հաղորդագրությունում։Ծրագիրը կունենա երկու հիմնական բաղադրիչ՝ Ինտենսիվ ճամբարներ (Bootcamps) եւ Աքսելերացման ծրագիր։ Ինտենսիվ ճամբարները կլուծեն հայտատու կանանց սպեցիֆիկ կարիքները, որոնք կվերաբերեն հարցերի լայն շրջանակի, ինչպիսիք են օրինակ՝ բիզնես գաղափարի ձեւավորումը, բիզնեսի զարգացումը եւ ֆինանսական պլանները, վաճառքի խթանումը եւ հաճախորդների ու գործընկերների ներգրավման մարքեթինգային կարողությունները։Ինտենսիվ ճամբարների համար կընտրվեն ձեռնարկատեր կանայք Աքսելերացման ծրագրից, որը մասնակիցներին կօգնի իրենց բիզնեսներում ինտեգրել նորարարությունը եւ տեխնոլոգիան։ Այն նաեւ կանանց կօգնի օգտվել ավելի մեծ բիզնես ցանցերից եւ ֆինանսավորողներից։ Աքսելերացման ծրագիրն ավարտելուց հետո մասնակից թիմերն իրենց բիզնես գաղափարները եւ պրոդուկտները կներկայացնեն (pitch) գնահատող հանձնաժողովին։ Լավագույն հինգ թիմերը ՁԻՀ-ից կստանան դրամաշնորհ՝ 1 000 000 դրամի չափով (յուրաքանչյուրը մոտ $2 000), որը կօգնի ավելի զարգացնել իրենց ծրագիրը։ Հետաքրքրված կանայք կարող են ծրագրին մասնակցության համար դիմել՝ մինչեւ հուլիսի 20-ը լրացնելով առցանց մասնակցության հայտը՝ անցնելով հղումով։ Tweet Դիտում՝ 5482