Հայաստանի ֆոնդային բորսայում 60 մլրդ դրամի պետական պարտատոմսերի աճուրդ է իրականացվել

15.07.2020 | 10:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի ֆոնդային բորսա #աճուրդ #60 մլրդ դրամ
Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսի 14-ին իրականացվել է 60 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի աճուրդ, որը պետական պարտատոմսերի տեղաբաշխման ամենամեծ ծավալն է։

Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7,92%, կտրման եկամտաբերությունը՝ 8,08%։ Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է, մարման ժամկետը՝ 10 տարի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։

«AMGB1029A292 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի ենթակա ծավալը կազմել է 60 մլրդ դրամ, որը բավարարվել է ամբողջությամբ։ Ավելին, պահանջարկը կազմել է ավելի քան 159 մլրդ դրամ, ինչը 166%-ով գերազանցում է առաջարկին։ Այս երեւույթը ցույց է տալիս ֆինանսական շուկաների կայունությունը եւ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահությունը։

Աճուրդը տեղի է ունեցել Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի աճուրդների իրականացման նոր համակարգով։ Այս համակարգը, որի գործարկումը տեղի է ունեցել 2020-ի հունվարին, հիմք է հանդիասանալու արժեթղթերի երկրորդային շուկայի, ինչպես նաեւ DMA` շուկային ուղիղ հասանելիություն ապահովող համակարգի ներդրման համար»,- ասված է Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրությունում:

Այս պարտատոմսերը նաեւ հնարավոր է գնել gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ 2019-ին, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվության, հարթակի միջոցով իրականացել է ավելի քան 535 մլն դրամի առեւտուր։
Դիտում՝ 1406

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW