Քիմ Քարդաշյանը միացել է «Support Armenia Fund»-ի հանգանակության արշավին
10.07.2020 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերի քաղաքականությունը, նշել այն չափորոշիչները, որոնցով ընտրվել են առաջինն օգնություն ստացած թիրախային բիզնես խմբերը, ինչպես նաեւ աջակցության գործիքակազմը։
Նա նշել է, որ հենց ՓՄՁ-ներին ուղղված հակաճգնաժամային երրորդ միջոցառման շրջանակում օժանդակություն է ստացել շուրջ 900 տնտեսավարող։ Նախարարը թվարկել է այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել համավարակի բռնկման եւ կանխարգելիչ միջոցառումների պատճառով։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ ճիշտ որոշումների կայացման համար մեծ կարեւորություն ունի պատշաճ տեղեկացվածությունը, եւ նախարարությունը կկիսվի իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ ուղղորդելու աջակցության արդյունավետ բաշխման, ֆոկուս խմբերին ընտրելու եւ այլ հարցերում։
Նախաձեռնության անդամ Օլիվիա Ժամկոչյանը նախարարին է ներկայացրել ֆոնդի գործունեությունն ու առաջիկա պլանները։ Նա նշել է, որ մտադիր են առաջնահերթ աջակցել փոքր ընտանեկան բիզնեսին հատկապես զբոսաշրջության ոլորտում։
Հանգանակության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման արշավին է միացել նաեւ Քիմ Քարդաշյանը։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: