EasyPay ընկերությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, երբ ամեն վայրկյան կարեւոր է քչացնել մարդկանց շփումը եւ ստեղծել հարմարավետ ծառայություններ անկանխիկ վճարումների համար, ընկերության ծրագրավորողները ամիսներ շարունակ մշակեցին եւ ստեղծեցին AirPay վճարային միջոցը, որն առաջինն ու միակն է տարածաշրջանում։ «EasyPay ընկերության EasyWallet օնլայն դրամապանակը թույլ է տալիս իրականացնել առցանց վճարումներ եւ փոխանցումներ այնտեղ, որտեղ հարմար է օգտատիրոջը։ Առանց հերթերի եւ անհարմարությունների վճարել կոմունալները, պետական վճարումները, վարկերը կամ փոխանցումները։ Այժմ EasyWallet հավելվածում, բոլոր նույնականացում անցած օգտատերերի համար (բանկային քարտի եւ անձնագրի կցում) գործում է նոր AirPay համակարգը, որի միջոցով կարելի է գումար փոխանցել ու ստանալ բառացիորեն օդով»,- նշված է հաղորդագրության մեջ։Գնումներ կատարելիս ընդամենը պետք է մուտք գործել հավելվածի AirPay բաժին, այնուհետեւ սեղմել «Փնտրել մոտակայքում» կոճակը ու հետեւել հրահանգներին։ Իսկ գումար ստանալու նպատակով AirPay բաժնից պետք է սեղմել «Ստանալ» կոճակը, նշել գումարի չափը եւ ուղարկել հայտ։ Ընկերությունում նշել են, որ AirPay համակարգով գումար կարելի է փոխանցել եւ ստանալ մինչեւ 10 մետր հեռավորության վրա գտնվող օգտատերերի եւ համակարգերի միջեւ։«Այս նորույթը հնարավորություն է տալիս կատարել անկանխիկ վճարում մեկ ակնթարթում՝ դրանով իսկ ներդնելով վճարման նոր եղանակ հայկական շուկայում։ Այսպիսով Հայաստանը առաջ է անցնում տարածաշրջանի այլ երկրներից իր նորարարական մոտեցմամբ վճարահաշվարկային ոլորտում։ Այս պահին աշխատանքներ են տարվում նոր համակարգի տարածման ուղղություններով, որպեսզի այն ակտիվ լինի հնարավորինս շատ խանութներում, սրճարաններում եւ այլ կետերում»,- նշել են EasyPay ընկերությունում։ Tweet Դիտում՝ 2375