«Արմենիա Վայն»-ը կազատվի սարքավորումների եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից
09.07.2020 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /


«Արմենիա Վայն» գործարանի կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են գինու եւ օղու արտադրության համար:
«Ընկերությունը 2016-ի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 3,3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար եւ ստեղծվել է 255 նոր աշխատատեղ:
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1,6 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 255 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 40 նոր աշխատատեղ` 250 000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 4,2 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 800 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1,6 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 106 մլն դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»,- ասված է կառավարության հաստատած որոշման մեջ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: