Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով Եվրոպական միության (ԵՄ) Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ եւ օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից եւ համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Կառավարության կողմից գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: «Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մենք ուրախ ենք մեկնարկելու այս նոր հայտամրցույթը, որն ուղղված է Հայաստանում սննդի համակարգերը արդար, առողջ եւ էկոլոգիապես մաքուր դարձնելուն, ինչը շատ համահունչ է «Եվրոպական կանաչ գործարքին»: Մենք հավատում ենք, որ ֆերմերները, փոքր ագրոբիզնեսի արտադրողները կարեւոր դեր կխաղան մարզերում COVID-19-ի վերականգնման, եւ ընդհանուր առմամբ՝ ավելի կայուն, մրցակցային եւ ճկուն գյուղատնտեսությանը անցում կատարելու հարցում: ԵՄ-GAIA ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի աջակցության այս ծրագրի ընդհանուր չափը կազմում է 2,470,000 միլիոն եվրո»,- հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։Հայտամրցույթին կարող են մասնակցել տարբեր ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։ Մրցույթը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից.• «Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակ, Լոռի եւ Տավուշ մարզերում։Այս բաղադրիչով ընտրված արժեշղթաներն են՝ • Պտուղ, հատապտուղ, բանջարեղեն՝ թե թարմ, թե վերամշակված:Դիմելու համար այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին՝ https://mineconomy.am/page/1613• Հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր եւ ոչխարաբուծություն: Դիմելու համար այցելել՝ https://mineconomy.am/page/1606 • Օրգանական (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում:Դիմելու համար այցելել՝ https://mineconomy.am/page/1613Փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների եւ սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող եւ վերամշակվող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Հաջողակ դիմորդները նաեւ կներգրավվեն ԵՄ-GAIA ծրագրի կարողությունների զարգացման եւ շուկայավարման նախաձեռնություններում՝ իրենց կանաչ/օրգանական բիզնես ծրագրերի հաջող մեկնարկը եւ առաջընթացն ապահովելու համար: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ: Առավելություն կտրվի կանանց ղեկավարած, ինչպես նաեւ երիտասարդների եւ այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ: Tweet Դիտում՝ 5357