Fitch. Աշխարհի երկրների պետբյուջեները կնվազեն $9,7 տրլն-ով

08.07.2020 | 09:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch Ratings #պետբյուջե #կանխատեսում

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ 2020թ. աշխարհի երկրների պետական բյուջեների հաշվեկշիռներում միջոցները կնվազեն ընդհանուր առմամբ $9,7 տրլն-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Փոփոխությունները պետք է որ էական լինեն, հաշվի առնելով այս տարի պետական միջոցների վերաբաշխումը։ Fitch Ratings-ը կանխատեսում է, որ այս տարի պետությունների միջոցները հաշվեկշիռներում կնվազեն ընդհանուր առմամբ $9,7 տրլն-ով (ՀՆԱ-ի 12%), իսկ պետական պարտքը կհասնի $76 տրլն-ի (ՀՆԱ-ի 95%)»,- նշում են Fitch-ի փորձագետները։

Նրանք գտնում են, որ այս ֆինանսական տարվա առանձնահատկությունը կլինի պետական ծախսերի կտրուկ ավելացումը, հիմնականում՝ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում։ Սպասվում է, որ այս տարի ծախսերը կավելանան մոտավորապես $3 տրլն-ով։

Դիտում՝ 3741

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW