ԱՀԿ-ն ներկայացրել է աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու կանոնները

06.07.2020 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՀԿ #Covid-19 #կանոններ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը ներկայացրել է համավարակի պայմաններում աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու կանոնները:

Այսպես՝

- Աշխատանքային հանդիպում կազմակերպելիս նախ փորձեք դա անել առցանց հարթակում։ Եթե հնարավոր չէ առցանց կազմակերպել, ապա փորձեք հնարավորինս քիչ մարդկանց հրավիրել դեմ առ դեմ հանդիպման։

- Համոզվեք, որ հանդիպման վայրում առկա են անհրաժեշտ բոլոր պարագաները՝ ներառյալ թաց անձեռոցիկ եւ ախտահանող հեղուկ։

- Մշտադիտարկեք վիրուսի տարածումը եւ ախտանշաններ ունեցող մարդկանց հորդորեք չմասնակցել հանդիպմանը։

- Համոզվեք, որ հանդիպման կազմակերպիչները, մասնակիցները եւ բոլոր մատակարարները հայտնել են իրենց կոնտակտային տվյալները, որոնք վիրուսակրի բացահայտման դեպքում կփոխանցվեն համապատասխան մարմիններին։

Հանդիպման ընթացքում

- Հանդիպման ընթացքում ողջունեք իրար առանց ձեռքսեղմումների։
- Հորդորեք մասնակիցներին պարբերաբար լվանալ կամ ախտահանել ձեռքերը։
- Մասնակիցների աթոռները դասավորեք մեկ մետր հեռավորությունը պահպանելով։
- Բացեք դռներն ու պատուհանները՝ ապահովելով սենյակի պատշաճ օդափոխությունը։

Հանդիպումից հետո

- Հանդիպումից հետո առնվազն մեկ ամիս պահպանեք մասնակիցների կոնտակտային տվյալները. վիրուսակրի հայտնաբերման դեպքում այս տեղեկատվությունը կօգնի պատկան մարմիններին։

- Եթե մասնակիցներից որեւէ մեկի մոտ Covid-19 է ախտորոշվել, հանդիպման կազմակերպիչը պետք է այդ մասին տեղյակ պահի մյուս մասնակիցներին՝ խնդրելով նրանց առաջիկա 14 օրվա ընթացքում պարբերաբար (օրվա մեջ երկու անգամ) չափել իրենց ջերմությունն ու հետեւել ախտանշանների զարգացմանը։

- Ախտանշաններ ի հայտ գալու դեպքում այդ մարդիկ պետք է ինքնամեկուսանան՝ նաեւ ընտանիքի անդամներից պահելով առնվազն մեկ մետր հեռավորություն։ Նրանք պետք է դիմեն բժշկական հաստատություն կամ պատասխանատու այլ մարմնի։

«Աշխատավայրում հանդիպումների ժամանակ մասնակիցները կարող են վիրուսակիր լինել եւ չգիտակցելով վարակել մյուսներին։ Covid19-ով վարակված 5 մարդկանցից մեկը ստացիոնար բուժման կարիք է ունենում»,- հիշեցնում են ԱՀԿ հայաստանյան գրասենյակից:
Դիտում՝ 1264
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW