Նիդերլանդներում կառուցվել է աշխարհում առաջին սառցահատ զբոսանավը, որը պատվիրել է «Տինկոֆ Բանկի» հիմնադիր Օլեգ Տինկովը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Yacht Harbour մասնագիտական պարբերականը։ Damen Yachting ընկերությունը գործարկել է 77 մետրանոց La Datcha զբոսանավը Վլիսինգեն նավահանգստային քաղաքում։SeaExplorer սառցային դասի զբոսանավը կարող է կատարելագործված վառելիքային բաքերի շնորհիվ բաց ծովում անցկացնել մինչեւ 40 օր՝ առանց նավահանգիստ վերադառնալու։ Զբոսանավի վրա կա բատիսկաֆ, ուղղաթիռների համար երկու հարթակ եւ ձյունագնացներ։Զբոսանավը նախատեսված է աշխարհի հեռավոր անկյուններ շրջագայության համար՝ բեւեռներից մինչեւ արեւադարձային կղզիներ։ Այն հաշվարկված է անձնակազմի 24 անդամների եւ 12 ուղեւորների համար։ Զբոսանավի վրա կա երկու ջակուզի, շոգեբաղնիք, մերսման սենյակ եւ մարզասրահ։ Վեց նավախցիկներից յուրաքանչյուրում կա զգեստապահարան, սանհանգույց եւ լողասենյակ։«Աշխարհն այնքան մեծ է, իսկ մեր կյանքն այնքան կարճ, որ մենք պետք է որքան հնարավոր է շատ հետազոտենք»,- նշել է Օլեգ Տինկովը։ Նա նախատեսում է զբոսանավն օգտագործել տարվա մեջ 20 օր, իսկ մնացած ժամանակ հանձնել վարձակալության։ Սեպտեմբերից սկսած այն կարելի է վարձակալել շաբաթական €740 հազարով`դրան էլ գումարած վարձակալությունից 30%-ի չափով դեպոզիտ անկանխատեսելի ծախսերի համար: 03.04.2020 | 10:10 Օլեգ Տինկովը «կկենտրոնանա սեփական առողջության վրա» Աշխարհում առաջին մասնավոր սառցահատ զբոսանավը կառուցելու մտադրության մասին Օլեգ Տինկովը պատմել էր 2018թ․ հուլիսին։ «Ես ուզում եմ կառուցել սառցահատ, որպեսզի հնարավորություն լինի այցելել Հյուսիսային բեւեռ, Անտարկտիկա, Արկտիկա, անցնել Հյուսիսային ծովային երթուղին՝ Կամչատկա, Չուկոտկա, Կուրիլներ»,-պատմել էր նա Forbes-ին։ Ամսագիրը գրել էր, որ զբոսանավի շինարարության համար Տինկովը ծախսել է ավելի քան €100 մլն։Օլգեգ Տինկովը 52 տարեկան է։ Forbes-ը նրա կարողությունը գնահատել է $1,6 մլրդ, Ռուսաստանի 200 մեծահարուստների ցանկում նա զբաղեցնում է 62-րդ տեղը։ Անցյալ տարվա հոկտեմբերին գործարարի մոտ ախտորոշել էին սուր լեյկոզ, ինչի մասին նա հայտնեց գարնանը։ Դրանից բացի, այս ընթացքում նա հասցրեց հիվանդանալ կորոնավիրուսով։ Tweet Դիտում՝ 4615