Քննարկվում են զբոսաշրջության ոլորտի ճգնաժամից դուրս գալու անելիքները

03.07.2020 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #ՀԲ #զբոսաշրջություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացը կարեւոր է:

Այս մասին նախարարը նշել է Համաշխարհային բանկի (ՀԲ) վարկավորմամբ եւ ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի առաքելության արդյունքերի ամփոփման ժամանակ:

«Մենք այս օրերին մեր թիմի հետ շատ ժամանակ ենք հատկացնում՝ քննարկելու այն անելիքները եւ ջանքերը, որոնք պետք է գործադրենք զբոսաշրջության ոլորտի ճգնաժամից դուրս գալու եւ նախորդ տարվա ձեռքբերումները վերականգնելու ուղղությամբ։ ՀԲ հետ իրականացվող ենթակառուցվածքների բարելավման այս ծրագրերն ու միջոցառումները ոչ միայն նշանակությունը չեն փոխելու համավարակի պայմաններում, այլեւ հատուկ կարեւորություն են ստանալու»,- ասել է նախարարը:



Ծրագրի ղեկավար Թաֆաձվա Դուբեն էլ արձանագրել է, որ նույնիսկ համավարակի պայմաններում նախապատրաստական եւ  շինարարական աշխատանքները կանգ չեն առել։

Նախարարությունից հայտնում են, որ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում այս պահին իրականացվում են Գորիս համայնքի ժառանգության հանգույցի վերականգնում, Խոր Վիրապի վանքի հարակից շրջակայքի բարեկարգում եւ Գառնու քարերի սիմֆոնիա զբոսաշրջային գոտու բարեկարգում ենթածրագրերի շինարարական աշխատանքները։

2020-2021թթ. իրականացման են նախապատրաստվում հետեւյալ ենթածրագրերն ու բաղադրիչները․

•    Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում
•    Գյումրու պատմական փողոցների եւ բարեկամության այգու բարեկարգում
•    Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի եւ հարակից տարածքի բարեկարգում
•    Դվինի հուշարձանների վերականգնում եւ ամրակայում
•    Գառնու տաճարի հարակից տարածքի եւ փողոցների բարեկարգում
•    Երեւան-Լանջազատ-Գառնի տանող ճանապարհի վերակառուցում
•    «Զորաց քարեր» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում
•    Դեպի հին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնում
•    Արենի հանգույցի վերականգնում
•    «Արենի գինու հյուրանոց» համալիրի ենթակառուցվածքների կառուցում:

Դիտում՝ 1859
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW