UNCTAD. Զբոսաշրջության անկումից գլոբալ տնտեսությունը կարող է կորցնել $3,3 տրլն
02.07.2020 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.ssl.com/

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման կանխատեսում է բերված ՄԱԿ-ի Զարգացման եւ առեւտրի համաժողովի (UNCTAD) զեկույցում։
Ընդգծվում է, որ «կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վերջին չորս ամսվա լճացման պատճառով համաշխարհային զբոսաշրջության ոլորտը կարող է կորցնել առնվազն $1,2 տրլն, ինչը կազմում է գլոբալ ՀՆԱ-ի 1,5%-ը»։
Միաժամանակ, փորձագետների գնահատականով, այդ կորուստները կաճեն մինչեւ $2,2 տրլն, եթե ճգնաժամը տեւի ութը ամիս։ «Հոռետեսական սցենարով՝ միջազգային զբոսաշրջության ոլորտում 12-ամսյա խափանումը կհանգեցնի $3,3 տրլն կորուստների, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 4,2%-ը»,- նշում են զեկույցի հեղինակները։
Համաձայն զեկույցի՝ զբոսաշրջության ոլորտում անկման պատճառով հատկապես ծանր կորուստներ են կրում զարգացով երկրները։ Թաիլանդի կորուստները գնահատվում են ՀՆԱ-ի 11%-ի, Ճամայկայինը՝ 9%-ի, Քենիայինը, Եգիպտոսինն ու Մալայզիայինը՝ մինչեւ 3%-ի չափով։ Սպասվում է նաեւ գործազրկության կտրուկ աճ։
Սակայն հարուստ պետությունները եւս միլիարդավոր դոլարներ կկորցնեն զբոսաշրջիկների հոսքի կրճատման պատճառով։ Այս առումով փորձագետները առանձնացնում են Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան եւ ԱՄՆ-ն։
UNCTAD-ի փորձագետները զգուշացնում են, որ ճգնաժամը զբոսաշրջության ոլորտում կանդրադառնա նաեւ այն ոլորտների վրա, որոնք ապահովում են զբոսաշրջիկներին ապրանքներով եւ ծառայություններով։ Վերլուծաբանների գնահատականներով՝ զբոսաշրջությունից յուրաքանչյուր $1 մլն եկամտի կորուստը կհանգեցնի պետությունների համար 2-3 մլն կորուստների՝ հաշվի առնելով տնտեսության այլ բնագավառներում ծագող խնդիրները։
Այս առումով զեկույցի հեղինակները կոչ են կառավարություններին օժանդակել զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններին, որոնք բախվել են սնանկության ռիսկի հետ։ Մասնավորապես, խոսքը գնում է հյուրանոցների եւ ավիաընկերությունների մասին։ Լուծման տարբերակներից առաջարկվում է ներդնել ցածր տոկոսադրույքներով վարկեր։
UNCTAD-ում կարծում են, որ միջազգային հանրությունը կարող է աջակցություն տրամադրել առավելապես տուժած երկրներին՝ հեշտացնելով հասանելիությունը ֆինանսական օգնությանը։
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: