UNCTAD. 2020թ. երկրորդ եռամսյակում գլոբալ առեւտրի անկումը կկազմի 27%

13.05.2020 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#UNCTAD #առեւտուր #անկում
ՄԱԿ-ի Զարգացման եւ առեւտրի համաժողովի (UNCTAD) կանխատեսմամբ, 2020թ. երկրորդ եռամսյակում՝ համավարակով պայմանավորված, համաշխարհային առեւտուրը կնվազի 27%-ով: Համեմատության համար՝ այս տարվա առաջին եռամսյակում անկումը կազմել էր 3%:

UNCTAD-ի այսօր հրապարակած զեկույցում նշվում է, որ գլոբալ առեւտրի անկումն ուղեկցվում է հումքային ապրանքների գների զգալի նվազմամբ:

Փորձագետների հաշվարկով՝ հունվարին հումքի գներն իջել են 1,2%-ով, փետրվարին՝ 8,5%-ով, իսկ մարտին՝ «հսկայական» 20,4%-ով: Նման նվազման հիմնական պատճառը վառելիքի գների անկումն է, որը մարտին կազմել է 33,2%:


Banks.amհիշեցնում է, որ ս.թ. ապրիլի սկզբին Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020թ․ համաշխարհային առեւտրում կանխատեսում էր անկում 13-32%-ի սահմաններում։

Կանխատեսումներում նման զգալի միջակայքը փորձագետները բացատրում էին «առողջապահական բնագավառում այս ճգնաժամի աննախադեպ բնույթով եւ դրա վերաբերյալ տնտեսական հետեւանքների անորոշությամբ»։
Դիտում՝ 5250

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW