Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2020թ․ համաշխարհային առեւտրում կանխատեսում է անկում 13-32%-ի սահմաններում։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կանխատեսումներում նման զգալի միջակայքը փորձագետները բացատրում են «առողջապահական բնագավառում այս ճգնաժամի աննախեդեպ բնույթով եւ դրա վերաբերյալ տնտեսական հետեւանքների անորոշությամբ»։ ԱՀԿ տնտեսագետների կարծիքով՝ «անկումն, ամենայն հավանականությամբ, կգերազանցի այն նվազումը, որն արձանագրվել էր 2008-2009թթ․ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ»։ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեւեդուն նախօրեին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կազմակերպության տնտեսագետները երկու սցենար են մշակել։ Լավատեսական սցենարի համաձայն՝ կառավարությունները կկարողանան վերահսկողության տակ վերցնել իրավիճակը, եւ այդ դեպքում անկումը կկազմի 13%։ 01.04.2020 | 16:35 Հայտարարություն. Պարենի մատակարարման շղթաները չպետք է խախտվեն Սակայն երկրորդ սցենարի դեպքում, եթե չհաջողվի արագ դուրս գալ ճգնաժամից, համաշխարհային առեվտրի ծավալի նվազումը կարող է կազմել մինչեւ 32% «եւ անգամ ավելին»։ ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ այս ճգնաժամը «ստիպել է պետություններին մարդկանց կյանքերը պաշտպանելու համար աննախադեպ միջոցներ ձեռնարկել»։ Առեւտրի անկումը «ցավագին հետեւանքներ կունենա ընտանիքների եւ բիզնեսի համար»։Լավատեսական սցենարի համաձայն՝ 2021թ․«վերականգնումը բավականին ուժեղ կլինի, ինչը թույլ կտա, որպեսզի առեւտուրը վերադառնա համավարակից առաջ եղած մակարդակին»։Փորձագետները չեն բացառում նաեւ, որ ընթացիկ տարում ուժեղ անկումից հետո առեւտուրը կկարողանա «նույնքան արագ վերադառնալ լավատեսական սցենարին 2021 կամ 2022թ․»։ Tweet Դիտում՝ 3137