Հայտարարություն. Պարենի մատակարարման շղթաները չպետք է խախտվեն

01.04.2020 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՀԿ #FAO #կորոնավիրուս
Միջազգային երեք կազմակերպություններ զգուշացրել են համավարակի դեմ ուղղված պայքարի միջոցների վտանգների մասին, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել պարենային մատակարարումները, գլոբալ առեւտուրն ու պարենային անվտանգությունը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը ու Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):

Առաջին հերթին, ռիսկերը վերաբերում են գյուղատնտեսության ու սննդի հատվածներին, ինչպես նաեւ տրանսպորտային ոլորտին:


«Երկրները պետք է հաշվի առնեն, որ սահմանափակող յուրաքանչյուր միջոց չպետք է խախտի պարենի մատակարարման շղթաները: Նման կարգի խախտումները, ներառյալ՝ գյուղատնտեսության ու սննդի ոլորտում գործող աշխատակիցների տեղաշարժի սահմանափակումները եւ սահմանին պարենով կոնտեյներների ուշացումների ավելացումը հանգեցնում են արագ փչացող ապրանքների պիտանելիության վնասմանը եւ պարենային թափոնների ավելացմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշված է, որ սահմանափակումները պարենի առեւտրի ոլորտում կարող են պայմանավորված լինեն նաեւ սննդամթերքի անվտանգության մասին չհիմնավորված մտավախությամբ:

«Եթե նման սցենարն իրականություն դառնա, դա կհանգեցնի պարենի մատակարարման շղթայի խախտմանը, ինչը կունենա հատկապես շոշափելի հետեւանքներ բնակչության առավել խոցելի խմբերի համար»:
Դիտում՝ 3807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW