EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը

30.06.2020 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#EBRD #UNWTO #զբոսաշրջություն
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) եւ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) միավորում են ջանքերը՝ խթանելու համար զբոսաշրջության ոլորտի վերականգնումն այն 38 երկրներում, որտեղ բանկը ներդրումներ է կատարում, այդ թվում՝ Հայաստանում:

UNWTO- ի կողմից կատարած վերլուծության համաձայն՝ COVID-19 համավարակի պատճառով աշխարհի բոլոր երկրները ճանապարհորդությունների նկատմամբ սահմանափակումներ են սահմանել։ Չնայած որոշ երկրներ սկսում են մեղմացնել արգելքները, ճգնաժամը դեռեւս ավարտված չէ, եւ լոքդաունը հանգեցրել է միջազգային զբոսաշրջության զանգվածային անկմանը:

Նման աննախադեպ իրադարձությունների ֆոնին EBRD-ն ու UNWTO-ն ձեռնամուխ են եղել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ուղղված զբոսաշրջության վերականգնմանը: Աջակցություն կստանան մի շարք երկրներ, ներառյալ՝ Ալբանիան, Հայաստանը, Խորվաթիան, Եգիպտոսը, Վրաստանը, Հունաստանը, Հորդանանը, Լիբանանը, Չեռնոգորիան, Մարոկկոն, Թունիսը, Թուրքիան եւ Ուզբեկստանը:

Աջակցությունը համահունչ կլինի UNWTO- ի զբոսաշրջության վերականգնման տեխնիկական աջակցության փաթեթի երեք հիմնական բաղադրիչներին, որոնք կառաջարկվեն անդամ պետություններին։ Այս ոլորտում գործունեության հիմնական ուղղությունները կլինեն տնտեսության վերականգնումը, մարքեթինգը եւ հեռանկարային շուկաներում զբոսաշրջային արտադրանքի խթանումը, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ կառուցվածքի ամրապնդումն ու կայունության բարձրացումը:

Փաթեթն իր մեջ ներառում է համավարակի ազդեցության գնահատում, ինչպես նաեւ ծրագրեր՝ ուղղված զբոսաշրջության ոլորտի վերակենդանացմանը, միջոցներ՝ ուղղված զբոսաշրջիկների եւ ոլորտի աշխատակիցների անվտանգության բարձրացմանը,  միջոցառումներ, որոնք կխթանեն զբոսաշրջության պահանջարկի ավելացումը։ Կարեւոր տարրերից է՝ մարդկային կապիտալի պահպանումը։

EBRD-ն ու UNWTO- ն համագործակցում են երկար տարիներ. առաջին համագործակցության փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել էր 2015-ին, որը վերականգնվել է 2019-ին։

EBRD-ն պարտավորվում է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել եւ օգնել անդամ երկրներին 2020- 2021թթ. համավարակի տնտեսական ազդեցությունը հաղթահարելու համար՝ այդ ուղղությամբ ներդնելով մինչեւ €21 մլրդ: Բանկը միջոցները ուղղելու է տնտեսության բոլոր ոլորտների ուղղությամբ, ներառյալ զբոսաշրջությունը, որը ամենաշատն է տուժել է Covid-19-ով պայմանավորված ճգնաժամից:
Դիտում՝ 5455
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW