IDBank-ն առաջարկում է բիզնեսը տեղափոխել առցանց հարթակ` առավել շահավետ պայմաններով օգտվել ինտերնետ էքվայրինգի նոր արտոնություններից, իսկ հաճախորդներին հնարավորություն տալ հնարավորինս զերծ մնալ կանխիկի հետ շփումներից եւ օգտվել բիզնեսի ծառայություններից հեռավար։«Վճարային քարտերով օնլայն վճարումներ իրականացնելու համար տեղադրեք Ձեր կայքում կամ մոբայլ հավելվածում IDBank-ի vPOS տերմինալն ու տերմինալի ակտիվացման օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում կատարված գործարքներից, անկախ օգտագործված քարտի տեսակից, ինտերնետ էքվայրինգի համար որեւէ միջնորդավճար չի գանձվի»,- նշել են բանկում ։Բանկը կապահովի՝- Տերմինալի անվճար տեղադրում- Տերմինալի տեղադրման տեխնիկական ամբողջական աջակցություն - Հաճախորդներին վճարումների իրականացման պարզ եւ հարմար ինտերֆեյս«Առաջարկը գործում է փոքր եւ միջին, ինչպես նաեւ խոշոր ընկերությունների՝ արդեն գործող եւ նոր ստեղծվող կայքերի ու մոբայլ հավելվածների համար։Ավելին, Ձեր բիզնեսի հետագա զարգացմանը նպաստելու համար եռամսյա ժամկետի ավարտից հետո Բանկը մատչելի առաջարկ կներկայացնի հետագա սպասարկման միջնորդավճարների համար։Օգտագործեք այս հնարավորությունն առցանց հարթակում Ձեր հաճախորդների ներգրավման համար՝ առանց ավելորդ ծախսերի»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:Տեղադրման համար կարելի է դիմել առցանց կամ զանգահարել +374 91 999 979 հեռախոսահամարով։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից: Tweet Դիտում՝ 9072