ՀՀ նախագահը հանդիպել է ԿԲ նախագահի հետ

01.07.2020 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Մարտին #Գալստյան #Կենտրոնական բանկ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ, շնորհավորել պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ:

Նրանք անդրադարձել են համավարակի հետեւանքով միջազգային ֆինանսական շուկաներում կատարվող փոփոխություններին, Հայաստանում դրանց հնարավոր ազդեցություններին, խոսել համավարակի տնտեսական հետեւանքների եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին:

Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության ընթացիկ գործունեության եւ ծրագրված աշխատանքների մասին:
Դիտում՝ 1353

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW