Ամերիաբանկը մեկնարկում է «Օնլայն ամառ» գովազդային վիճակախաղը: Ինչպես հայտնել են բանկում, այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ս.թ. հուլիսի 1-ից մինչեւ 2020թ. օգոստոսի 1-ը ներառյալ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կկատարեն 3 օնլայն գործարք՝ յուրաքանչյուրը նվազագույնը 3000 դրամի չափով, հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Xiaomi MI Note 10 Lite սմարթֆոններից կամ 7 հատ Xiaomi Mi Wireless AirDots Pro ականջակալներից մեկը: Այն հաճախորդը, ով կկատարի երեք օնլայն գործարք յուրաքանչյուրը 3000 դրամի չափով, մինչեւ օգոստոսի 12-ը ներառյալ բանկում գրանցված իր էլեկտրոնային հասցեին, Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կամ գրանցված բջջային հեռախոսահամարին կստանա գովազդային վիճակախաղի մասնակցության հերթական կոդ։ Ի դեպ, եթե հաճախորդը կատարի 3-ից ավելի 3000 դրամի գործարք, ապա յուրաքանչյուր 3 այդպիսի գործարքի համար կստանա առանձին կոդ՝ այդպիսով մեծացնելով գովազդային վիճակախաղի հաղթող դառնալու հավանականությունը։ Վիճակախաղն իրականացվելու է Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչեւ օգոստոսի 14-ը ներառյալ։ Վիճակախաղի ուղիղ հեռարձակման օրվա եւ ժամի մասին բոլոր մասնակիցները ծանուցվելու են բանկում գրանցված էլեկտրոնային հասցեի միջոցով։ Վիճակախաղի ընթացքում հաղթող կճանաչվեն այն հաճախորդները, որոնց բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին ուղարկված հերթական համարները պատահականորեն կընտրվեն Google Number Generator-ի միջոցով: Հաղթող հաճախորդների հետ բանկի աշխատակիցը կապ է հաստատելու բանկում գրանցված հեռախոսահամարով եւ/կամ էլեկտրոնային հասցեով:Հաղթող մասնակիցների հերթական համարները հրապարակվելու են բանկի պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում մինչեւ ս.թ. օգոստոսի 14-ի ժամը 23:59: Մրցանակներն ստանալու համար հաղթող ճանաչված հաճախորդները պետք է մինչեւ ս.թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ նախապես պայմանավորված օրը եւ ժամին, անձը հաստատող փաստաթղթով անձամբ մոտենան Ամերիաբանկի Կամար մասնաճյուղ։Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: Tweet Դիտում՝ 1253