«Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը շարունակում են համագործակցությունը «COVID-19. Միասին հաղթահարենք համաճարակը» ծրագրի շրջանակում:«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 300 հազար դոլարին համարժեք դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Այսօր շտապ օգնության բժշկական ավագ, միջին, կրտսեր եւ օժանդակ ծառայողները ֆինանսական աջակցություն ստացան համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված հետեւյալ բաշխման ցուցակի՝ Երեւան՝ 36 930 000 դրամ, Կոտայքի մարզ՝ 16 020 000 դրամ, Լոռու մարզ՝ 16 645 000 դրամ, Շիրակի մարզ՝ 13 330 000 դրամ, Արարատի մարզ՝ 11 740 000 դրամ, Արմավիրի մարզ՝ 9 795 000 դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 9 985 000 դրամ, Սյունիքի մարզ՝ 8 630 000 դրամ, Արագածոտնի մարզ՝ 7 960 000 դրամ, Տավուշի մարզ՝ 7 925 000 դրամ, Վայոց Ձորի մարզ՝ 4 890 000 դրամ։ «Մարտի 18-ից սկիզբ առած համահայկական «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք–արշավն իրականացվում է ՀՀ նախագահի, Արցախի նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցութամբ։ Ընդհանուր առմամբ, արդեն հավաքագրվել է $770 000, որից շուրջ $600 հազարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երեւանի եւ մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաեւ բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։ Համահայկական այս կարեւոր շարունակական ձեռնարկին կարող եք միանալ հետեւյալ հղմամբ՝ www.himnadram.org»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1923