Startup Genome միջազգային խորհրդատվական եւ հետազոտական ընկերությունը հրապարակել է ստարտափ էկոհամակարգերի (The global startup ecosystem report 2020) ամենամյա վարկանիշը, որտեղ ներկայացված են ստարտափների համար 36 լավագույն վայրերը/քաղաքները։Առաջին տեղը վարկանիշում շարունակում է պահպանել Սիլիկոնյան հովիտը, երկրորդ տեղը զբաղեցնում է Նյու Յորքը, երրորդը՝ Լոնդոնը։Առաջին տասնյակում են նաեւ Պեկինը, Բոստոնը, Թել Ավիվը, Լոս Անջելեսը, Շանհայը, Սիեթլը եւՍտոկհոլմը:Այս տարի նկատելի է քաղաքների թվի ավելացման միտում ասիական տարածաշրջանից։ Մասնավորապես, լավագույն էկոհամակարգերի 30%-ը գտնվում է հենց այս տարածաշրջանում, մինչդեռ 2012թ․, երբ առաջին անգամ էր կազմվում վարկանիշը, այդ ցուցանիշը կազմում էր 20%:Վարկանիշում փոփոխությունների եւ ցուցակի ընդլայնման շնորհիվ այս տարի հայտնվել է 11 նոր մասնակից՝ Տոկիո, Սեուլ, Շենժեն, Հանգժոժ, Սան Պաուլո, Պրովո Սոլթ Լեյք (ԱՄՆ), Դալաս, Կոպենհագեն, Մելբուրն, Դելի, Մոնրեալ:Լավագույն էկոհամակարգերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է (14քաղաք/վայր), երկրորդում՝ Չինաստանը (4 քաղաք), երրորդում՝ Կանադան (3 քաղաք)։ Գերմանիայում, Հնդկաստանում եւ Ավստրալիայում՝ երկուական քաղաք։Լուսանկարը` Startup GenomeStartup Genome-ը նորարարական քաղաքականության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն է, որն անցյալ տարի էկոհամակարգերի զարգացման հետագա գործողությունների եւ ռազմավարության ուղղությամբ խորհրդատվություն է տրամադրել աշխարհի ավելի քան 40 կառավարություններին։ Tweet Դիտում՝ 4513