ԵՄ-ում կարող են սահմանափակվել կանխիկով վճարումները

29.06.2020 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #կանխիկ #վճարումներ
Եվրամիության խորհուրդը կոչ է արել Եվրահանձնաժողովին բարելավել ԵՄ-ում ֆինանսական հետաքննությունների իրավական դաշտը՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու համար։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այդ թվում առաջարկվում է վերսկսել ԵՄ անդամ պետությունների հետ ԵՄ-ում կանխիկով վճարումների սահմանափակման մասին  քննարկումները, ինչպես նաեւ ուսումնասիրել վիրտուալ ակտիվների համար իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունը։



Ըստ գնահատականների՝ ԵՄ-ում կազմակերպված հանցավորությունից ստացված եկամուտները հասել են տարեկան ‎€110 մլրդ-ի, իսկ բռնագրավման մակարդակը շարունակում է մնալ շատ ցածր։ Հետեւաբար, ֆինանսական հետաքննություններն առաջնային նշանակություն ունեն ԵՄ-ի համար՝ կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության կանխարգելման ու դրանց դեմ պայքարելու գործում:
Դիտում՝ 3531

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW