Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 3.9%-ով
26.06.2020 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://storage.inovaco.ru/

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2020թ. հունվար-մայիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.4%-ով, իսկ շինարարության ծավալը նվազել է 23.4%-ով:
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 10.8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 4.2%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 8.3%-ով:
Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են 0,3%-ով: 2020թ. հունվար-մայիսին 2019թ. հունվար-մայիսի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 7.9%-ի չափով (պետական՝ 8.7%, ոչ պետական՝ 7.1%):
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակատատվածում նվազել է 11.2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 8.1%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 12.8%-ով:
Այվազյան Աննա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: