IDBank-ն այսուհետ Իդրամ ընկերության «Մի դրամի ուժը» նախաձեռնության ռազմավարական գործընկերներն է։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում կենսական եւ ռազմավարական կարեւորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը։«IDBank-ը միանում է «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը եւ դառնում ծրագրի ռազմավարական գործընկերը։ Մենք նույնպես հավատում ենք, որ ամեն ինչ սկսվում է 1 դրամից, եւ այսուհետ՝ նաեւ IDBanking.am առցանց հարթակի եւ IDBank-ի տերմինալների միջոցով ցանկացած վճարումից 1 դրամ կփոխանցվի «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Հատկապես կարեւորում ենք այն հանգամանքը, որ «Մի դրամի ուժի» առաջին ծրագիրն ուղղված է սահմանամերձ եւ բարձր լեռնային շրջանների գյուղերի դպրոցականներին հեռավար կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովմանը, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ IDBank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություն է հայտարարել կրթությունը»,- ասել է բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար ՏաթեւիկՎարդեւանյանը։«Մեզ համար անչափ ուրախալի է, որ IDBank-ի հետ մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն բիզնես ոլորտում, եւ բանկը, փաստորեն, «Մի դրամի ուժը» նախաձեռնության մասին հայտարարելուց շատ չանցած՝ դարձավ նաեւ այս նախաձեռնության ռազմավարական գործընկերը։ Դա խոսում է մեր ընկերությունների նաեւ գաղափարական ընդհանրության մասին։ Վստահ եմ՝ միասին, հենց այս փոքր քայլերով ծրագրի ավարտին մեծ գործ կիրականացնենք»,- ասել է Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։Բանկում նշել են, որ ծրագրին միանալով՝ հնարավորություն են տալիս նաեւ իրենց հաճախորդներին մասը կազմելու այս մեծ գործի, դառնալ նախաձեռնության բարի կամքի դեսպանը՝ առանց նույնիսկ 1 դրամ ավել ծախսելու՝ ընդամենը վճարում կատարելով Իդրամ հավելվածով, տերմինալներով, www.idram.am կայքով, IDBanking.am առցանց հարթակով կամ IDBank-ի տերմինալներով։ Հավաքված «մի դրամների» գումարին իրական ժամանակում կարելի է հետեւել նախագծի idram.am/1dram կայքում, Իդրամ հավելվածում, idram.am կայքում եւ IDBanking.am առցանց հարթակում, իսկ նախաձեռնության այս տարվա բոլոր շահառուները կհայտարարվեն շուտով։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 14784