Չինաստանի իշխանությունները Վաշինգտոնի պատժամիջոցների դեպքում պետք է պատրաստ լինեն դոլարային վճարային համակարգից անջատվելու հնարավորությանը:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի արժեթղթերի վերահսկողության կոմիտեի նախագահի տեղակալ Ֆան Սինխայը:Խոսքը գնում է SWIFT վճարումների եւ տեղեկատվության փոխանցման միջբանկային համակարգի եւ CHIPS միջբանկային էլեկտրոնային քլիրինգային համակարգի մասին: «Մենք պետք է նախօրոք պատրաստվենք անջատումներին, իրապես, այլ ոչ միայն հոգեբանորեն»,- նշել է Սինխայը՝ ընդգծելով որ դոլարային հաշվարկներով համակարգերից կախվածությունը խոցելի է դարձնում Չինաստանին Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցներից: 23.06.2020 | 14:05 Deutsche Bank.Դոլարի նկատմամբ արտակարգ պահանջարկը կարող է նվազել Նա նաեւ նշել է, որ ապագայում ամերիկյան արժույթի արժեզրկման հավանականություն կա, ինչը եւս կարող է բացասաբար ազդել Չինաստանի վրա, քանի որ այն արտասահմանում ոչ ֆինանսական ներդրումների տեսքով շուրջ 2 տրլն-ի է տիրապետում է: «Յուանի միջազգայնացումն այն է, ինչ պետք է, որ փոխհատուցի արտաքին ֆինանսական ճնշումը»,- հավելել է նա: «Եթե մեր արտասահմանյան ակտիվները լինեին յուանով, այդ դեպքում մենք չէինք ունենա մտավախություն՝ կապված դոլարի արժեզրկման հետ»,- նշել է Ֆան Սինխայը: Tweet Դիտում՝ 4047