ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ոսկու ձուլակտորների վաճառքն իր հաճախորդներին
22.06.2020 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Ինչպես նշել են բանկում, ստանդարտացված ոսկու ձուլակտորներ կարող են ձեռք բերել բանկի բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները` մոտենալով ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից յուրաքանչյուրին:
Բանկն առաջարկում է ռուսական արտադրության ամենաբարձր որակի եւ 999.9 հարգի ստանդարտացված ոսկու ձուլակտորների մեծ ընտրանի` 1 գրամից մինչեւ 1 կգ.՝ 1 գր., 5 գր., 10 գր., 20 գր., 50 գր., 100 գր., 250 գր., 500գր եւ 1000 գր. քաշով: Ձուլակտորի հետ միասին հաճախորդին է տրամադրվում նաեւ որակի երաշխիքի հավաստագիր:
Ստանդարտացված ոսկու ձուլակտորների վաճառքը բանկն իրականացնում է օրական կտրվածքով ոսկու գնանշման միջոցով՝ կախված ոսկու միջազգային գնից եւ ձուլակտորի քաշից, ինչը հրապարակվում է բանկի պաշտոնական կայքում եւ մասնաճյուղերում տեղադրված էլեկտրոնային էկրաններին:
Ձուլակտորներ գնելու համար բանկի հաճախորդին անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
«Այս տարի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն վերսկսել է ստանդարտացված ոսկու ձուլակտորների վաճառքը՝տրամադրելով իր հաճախորդներին հարմարավետ, հուսալի եւ երկարաժամկետ ներդրման, ինչպես նաեւ ներդրումային ռիսկերի տարբերակման այլընտրանքային հնարավորություն:
Իհարկե, գոյություն ունեն դրամական միջոցների ներդրման բազմաթիվ գործիքներ, որոնք հայտնի կերպով կարող են պահպանել եւ մեծացնել Ձեր կապիտալը, սակայն ոսկու ձուլակտորներում գումարի ներդրումը ներդրումային այն տարբերակն է, որը ցուցադրում է իր կայունությունն ու ապահովվածությունը երկար տարիների ընթացքում: Ոսկին, որպես ավանդական կայուն ակտիվ, ամենաքիչն է ենթարկվում շուկայական ցիկլերին եւ տնտեսական ցնցումներին՝ երկարաժամկետ հեռանկարում պահպանելով իր բարձր արժեքը: Տեղաբաշխե՛ք Ձեր խնայողություններն արդեն այսօր՝ ներդնելով դրամական միջոցները 1 գրամից մինչեւ 1000 գրամ կշռող ստանդարտացված ոսկու ձուլակտորներում, որոնք կարելի է ձեռք բերել մեր բանկի բոլոր մասնաճյուղերում» - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրենի տեղակալ/Գանձապետարանի պետ Մ. Ստեփանյանը:
Ստանդարտացված ոսկու ձուլակտորների արժեքի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: