ՀՀ ԿԲ նախագահը հանդիպել է Արցախի նախագահի հետ

19.06.2020 | 18:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #Արայիկ Հարությունյան
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի տնտեսության զարգացման հարցում առեւտրային բանկերի եւ ֆինանսական այլ կազմակերպությունների դերին:

Կողմերը կարեւորել են ֆինանսաբանկային ոլորտում գործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Դիտում՝ 2212

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW