ՌԴ-ում 10 տարի անց կարող են հարկ ներդնել արհեստական բանականության համար
19.06.2020 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ixbt.com

Ինչպես հաղորդում է RBC-ն, նման եզրահանգման են եկել PwC, IDC, Croc ընկերությունների, ինչպես նաեւ Digital Leader հարթակի կողմից Ռուսաստանում հարցված ՏՏ ոլորտի ղեկավարները:
Հարցմանը մասնակցել է 160 մենեջեր ՏՏ եւ խորհրդատվական ընկերություններից, ինչպես նաեւ ղեկավարներ, որոնք զբաղված են նորարարությունների մշակմամբ ու ներդրմամբ եւ թվային փոխակերպմամբ:
Հարցվածների մեծամասնությունը վստահ է, որ ԱԲ եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները մեծ փոփոխությունների կհանգեցնեն ընկերություններում: Digital Leader-ում կարծում են, ԱԲ-ի ներդրումը կարող է հանգեցնել տեսա եւ ֆոտո խարդախության, անձնական տվյալների հետ մանիպուլյացիայի:
«Տրամաբանական է, որ ապագայում կառավարությունները գնալով ավելի շատ ուշադրություն կդարձնեն ԱԲ կարգավորմանը, բացառված չէ, որ կպարտադրեն ընկերություններին լիցենզիաներ կամ հավաստագրեր ստանալ՝ ԱԲ-ի հիման վրա տեխնոլոգիաների մշակման եւ շահագործման համար: Դրա օգնությամբ հնարավոր կլինի արգելափակել հանրային վտանգավոր որոշումները եւ ապահովել սինխրոնիզացիա սոցիալական եւ աշխատանքային ինստիտուտների հետ», - կարծում են Digital Leader-ում:
Ոլորտի փորձագետները հնարավոր են համարում նաեւ ԱԲ-ի համար հարկի գործարկման սցենարը, քանի որ ներդնելով նման տեխնոլոգիաներ ձեռնարկությունները կարող են օպտիմալացնել գործընթացները եւ ազատել աշխատակիցների 10%-ին: Դա անմիջապես կանդրադառնա արտադրանքի ինքնաարժեքի վրա, ինչից կշահեն բոլոր սպառողները՝ ստանալով ապրանքն ավելի էժան գնով, բայց եւ կհայտնվեն մարդիկ, որոնք հնարավորություն չեն ունենա կերակրել իրենց ընտանիքները: Ուստի, ըստ փորձագետների, մեքենայական ուսուցման էթիկայի հետ կապված եւ այլ հարցեր պահանջում են կարգավորում պետական մակարդակում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: