PwC. Աշխարհի Top-100 ընկերությունների կապիտալիզացիան նվազել է $3,9 տրլն-ով
12.06.2020 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ thecriptonist.info

Հետազոտության հեղինակները նշում են, որ մինչ համավարակի բռնկումը՝ 2019թ. մարտի 31-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը աշխարհի Top-100 ընկերությունների կապիտալիզացիան ավելացել էր 20%-ով։
Ս.թ. մարտի 31-ի դրությամբ՝ պատմության մեջ խոշորագույն IPO-ից հետո վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Saudi Aramco նավթային ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան կազմել է $1,6 տրլն։
Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Microsoft-ն ու Аpple-ը, որոնց կապիտալիզացիան գերազանցել է $1 տրլն-ը։
Վարկանիշում չորրորդ տեղը զբաղեցրած Amazon-ի կապիտալիզացիան կազմել էր $971 մլրդ։ Առաջատարների հնգյակը եզրափակում է Google-ի սեփականատեր Alphabet հոլդինգը՝ $799 մլրդ կապիտալիզացիայով։
Աղյուսակում բերված են առաջին 20 տեղը զբաղեցրած ընկերությունները՝ 2019 եւ 2020թթ. համեմատական ցուցանիշներով
Top-100 վարկանիշում առավել մեծ անկում են գրանցել եվրոպական ընկերությունները, որոնց շուկայական կապիտալիզացիան երեք ամսվա ընթացքում նվազել է 25%-ով։ Վարկանիշում տեղ գտած բրիտանական ընկերությունները՝ նավթագազային ոլորտի հարաբերական բարձր մասնաբաժնով, կապիտալիզացիայի ցուցանիշով 28%-անոց անկում են գրանցել։
Վարկանիշում ընկերությունների քանակով եւ կապիտալիզացիայի մակարդակով նախկինի պես առաջատար դիրքում ԱՄՆ-ն է։ Բայց եւ այնպես, կապիտալիզացիայի ցուցանիշով ամերիկյան ընկերությունները 14%-անոց անկում են գրանցել։
Հետազոտության մեջ նշվում է նաեւ, որ ԱՄՆ-ի եւ վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրած Չինաստանի միջեւ ցուցանիշի մասով տարբերությունն ավելացել է այս տարի Top-100-ից չինական մեկ ընկերության դուրս մնալուց հետո։
Banks.am-ը նշում է, որ համաձայն վերջին տվյալների՝ վերը նշված տեխնոլոգիական հսկաների կապիտալիզացիան նոր աճ է արձանագրել։ Մասնավորապես, Apple-ի ու Microsoft-ի կապիտալիզացիան հասել է $1,5 տրլն-ի, Amazon-ինը՝ $1,3 տրլն-ի, իսկ Alphabet հոլդինգինը՝ $1 տրլն-ի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: