Apple-ի ու Microsoft-ի կապիտալիզացիան հասել է $1,5 տրլն-ի

11.06.2020 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Apple #Microsoft կապիտալիզացիա
Apple-ն ու Microsoft-ը դարձել են առաջին ընկերությունները, որոնց կապիտալիզացիան հասել է $1,5 տրլն-ի:

Ինչպես հաղորդում է RBC-ն, դա տեղի է ունեցել NASDAQ բորսայում հերթական սակարկությունների ընթացքում: Apple-ի բաժնետոմսերի արժեքն աճել է մինչեւ $352, Microsoft-ինը՝ մինչեւ $196:

Աճել է նաեւ տեխնոլոգիական այլ հսկաների կապիտալիզացիան: Amazon-ի մոտ այն հասել է $1,3 տրլն-ի, իսկ Google-ի սեփականատեր Alphabet հոլդինգի մոտ՝ $1 տրլն-ի:   


Պարբերականը նշում է, որ Apple-ի եւ Microsoft-ը բաժնետոմսերի աճին նպաստել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամն ու բողոքի ցույցերն ԱՄՆ-ում: Այս ընկերությունների արժեթղթերը դիտարկվում են ներդրողների կողմից որպես բավականին անվտանգ՝ միջոցների պահպանման տեսանկյունից:

Նշված ընկերությունները շահել են կորոնավիրուսի համավարակի տարածումից:

Մասնավորապես, Amazon-ը շահել է ֆիզիկական խանութների փակվելուց եւ էլեկտրոնային առեւտրի ծավալների աճից, Microsoft-ի տեխնոլոգիաները պետք եկան աշխատակիցներին հեռահար աշխատանքի տեղափոխման համար, իսկ Alphabet-ը հարստացել է գովազդի հաշվին:

Ինչ վերաբերվում է Apple-ին, ապա ներդրողների հետաքրքրությունը բացատրվում է այդ թվում 5G iPhone-ի շուկա դուրս գալու հեռանկարով:
Դիտում՝ 5119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW