IDC. Թվային փոխակերպմանն ուղղված ծախսերն այս տարի կկազմեն $1,3 տրլն
02.06.2020 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://bitcoinexchangeguide.com/

IDC-ի կանխատեսմամբ՝ 2020թ. թվային փոխակերպմանն ուղղված ծախսերը կաճեն 10,4%-ով եւ կկազմեն $1,3 տրլն։ «Չնայած սա էականորեն ավելի դանդաղ է, քան 2019-ին գրանցված 17,9% աճը, այնուամենայնիվ, տեխնոլոգիաների վրա ծախսերի ընդհանուր նվազման ֆոնին այս հանգամանքը կարելի է գնահատել որպես 2020թ. եզակի պայծառ կետերից մեկը»,- կարծում են IDC-ում։
«COVID-19-ը շուռ է տվել համաշխարհային տնտեսությունը եւ հանգեցրել IT հատվածում ներդրումների բացասական հետեւանքներին։ Դա անդրադարձել է նաեւ թվային փոխակերպման վրա, սակայն այս հատվածը տուժել է ավելի քիչ, քանի որ նախատեսվող եւ իրագործվող նախագծերը մեծ դեր են խաղում ավելի լայն ռազմավարական բիզնես նախաձեռնություններում»,- նշել է IDC-ի հետազոտությունների գծով ավագ մենեջեր Քրեյգ Սիմփսոնը։
Այն ոլորտները, որտեղ թվային փոխակերպման վրա տարեկան ծախսերի աճն ամենադանդաղն է լինելու, տնտեսական անկման արդյունքում ամենամեծ ազդեցությունն են զգում իրենց վրա։
Այսպես, սպառողական ծառայությունների ոլորտը, ներառյալ հյուրանոցները, զվարճանքների ոլորտը, խաղատները եւ կինոթատրոններն այս տարի կավելացնեն իրենց ծախսերը 5,3%-ով (2019-ին այդ ցուցանիշը կազմել էր 18,4%)։
Այս տարի թվային փոխակերպմանն ուղղված ծախսերի ամենամեծ աճը սպասվում է շինարարության (16,3%) եւ առողջապահության (15,7%) ոլորտներում։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են IDС-ի մասնագետները, ծախսերն այդ հատվածներում կաճեն ավելի դանդաղ, քան անցած տարի։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: