Վլադիմիր Մաուն՝ համավարակի եւ այլմոլորակայինների մասին

19.06.2020 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիմիր Մաու #համավարակ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուի հարցազրույցից, որը նա տվել է ՏԱՍՍ գործակալությանը։

Համերաշխություն եւ վստահություն

Կարեւորն, ինչ պետք է համավարակի դեմ պայքարելու համար, չի գտնվում տնտեսական ոլորտում: Միայն համերաշխությունն ու վստահությունը կարող են դառնալ այն հիմքը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամը եւ նվազագույնի հասցնել դրա վնասը:

Վաղուց՝ 1970-ականներին երկու գերտերությունների դիմակայության ժամանակ խորհրդային թերթերից մեկում աչքովս ընկավ այսպիսի մի միտք. եթե Երկիր մոլորակի վրա հարձակվեին այլմոլորակայինները, ապա ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն միանգամից լեզու կգտնեին եւ կդառնային դաշնակից: Կարծում եմ, այսօր հենց այսպիսի ժամանակ է: Սակայն միայն բազմաբեւեռ աշխարհում դաշնակից պետք է դառնան շատ խաղացողներ՝ պետություններ, տարածաշրջաններ եւ առանձին քաղաքացիներ: Համերաշխությունը եւ վստահությունը՝ այս դարաշրջանի առանցքային բառերն են:

Համավարակի երկրորդ ալիքը

Համավարակի երկրորդ ալիքի հարցին ոչ ոք չի կարող միանշանակ պատասխան տալ: Համաճարակաբանները դեռեւս հակված են նրան, որ երկրորդ ալիքը կլինի: Սակայն հիմա պատրաստվածությունն երկրորդ ալիքին զգալիորեն բարձր կլինի:



Համավարակի երկրորդ ալիքի դեպքում, որը սանիտարական սահմանափակող նոր լուրջ միջոցներ կպահանջի, համաշխարհային տնտեսությանը կհասցվի լրացուցիչ հարված: Սակայն դրա մասշտաբն արդեն առաջինից փոքր կլինի: Քանի դեռ չի մշակվել պատվաստանյութը, կամ չեն ստեղծվել բուժման արդյունավետ միջոցներ, կամ մուտացիայի արդյունքում վարակը չի դարձել պակաս վտանգավոր, կան չի ստեղծվել կոլեկտիվ իմունիտետ, նոր բռնկումների վտանգը միշտ մնում է: Համապատասխանաբար, մնում եմ սպառնալիքներ տնտեսական ակտիվության համար:

Առցանց կրթություն

Առցանց կրթությունն ունի մի շարք ակնհայտ առավելություններ: Դա եւ կրթական հետագծերի ու ռեսուրսների լայն ընտրության տրամադրումն է, եւ միասնական կրթական միջավայրի ստեղծումն ու ընդլայնումն է, եւ որակյալ կրթությանը հասանելիությունն է, եւ հարմար անհատական ժամանակացույցով ուսուցումն է: Դրանից բացի, այս ձեւաչափը զգալիորեն կրճատում է ունկնդրի ֆինանսական եւ ժամանակային ծախսերը:

Միաժամանակ, պետք չէ բացարձականացնել առցանց կրթության հեռանկարները: Նորմալ եւ ստանդարտ պայմաններում առցանց կրթությունը հանդիսանում է լրացնում դասական կրթությանը:

Թվայնացում

Թվայնացումն օբյեկտիվ եւ անխուսափելի գործընթաց է: Այո, վերջինիս վարկաբեկումը հնարավոր է, այդ թվում՝ բազմաթիվ ռիսկերի պատճառով, որն այն իր հետ բերում է:



Գաղտնիությունը ժամանակակից աշխարհում հիմնականում պատրանք է: Հենց նույն քաղաքացիները սոցիալական ցանցերում այնպիսի տեղեկատվություն են տեղադրում, որը պետությունը դեռ երկար ժամանակ չէր կարողանա հավաքել: Պետք է սովորել ապրել թափանցիկ աշխարհում: Եվ, եթե գիտակցում ես այս անխուսափելի պահը, ապա ազատության հարցը կհանգի նրան, թե ինչպես պետությունը կօգտագործի ստացված տվյալները: Եվ ինչպիսի վերահսկողություն պետք է կազմակերպեն պետությունները այս գործողությունների նկատմամբ: Իրավական, քաղաքական, սոցիալական մեխանիզմներ՝ ամեն ինչ պետք է գործի դրվի ազատության եւ քաղաքացիների անվտանգության հավասարակշռության հարցը լուծելիս: Համավարակից հետո անհրաժեշտ է կարգավորել բոլոր այն թվային փոփոխությունները, որոնք դե ֆակտո ներդրվեցին համավարակի պայմաններում:
Դիտում՝ 3909
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW