Մոտ ժամանակներում Ադրբեջանը կսկսի գազ մատակարարել ԵՄ

19.06.2020 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադրբեջան #ԵՄ #գազ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ մոտ ժամանակներում իր երկիրը կսկսի գազ մատակարարել Եվրամիության երկրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Շուրջ 15 տարի Ադրբեջանը հանդիսանում է եվրոպական շուկաներ նավթի հուսալի մատակարար։ Մոտ ժամանակներում մենք կսկսենք նաեւ բնական գազ մատակարարել ԵՄ անդամ երկրներին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով տեսակոնֆերանսի ռեժիմում անցկացված «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախաձեռնել եւ ֆինանսավորել է Հարավային գազի միջանցքի շինարարությունը, որը 3,5 հազար կմ երկարությամբ խողովակաշարի ինտեգրված համակարգ է։

Ալիեւը նաեւ նշել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Ադրբեջանի հիմնական գործընկերը. միության երկրներին բաժին է հասնում առեւտրայի ծավալների գրեթե 50%-ը։

Հարավային գազի միջանցքը կձգվի Բաքվից մինչեւ Իտալիայի հարավ՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի եւ Ալբանիայի տարածքներով։

Գազատարի թողունակությունը կկազմի 16 մլրդ խմ գազ, որից 6 մլրդ-ը կմնա Թուրքիայում, իսկ մնացած 10 մլրդ-ը կուղղվի Եվրոպայի հարավ։
Դիտում՝ 1844

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW