ԵՄ-ն կպաշտպանի ներքին շուկան «չհիմնավորված» օտարերկրյա ներդրումներից

17.06.2020 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #«Արտասահմանյան սուբսիդիաների սպիտակ գիրք»
Եվրահանձնաժողովն ընդունել է առաջին ռազմավարությունը՝ եվրոպական շուկան օտարերկրյա պետությունների կողմից հովանավորվող արտաքին ներդրումներից պաշտպանելու համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Եվրահանձնաժողովի այսօր տարածած հայտարարության մեջ: Այս առաջարկները նախատեսում են վերազգային վերահսկող այնպիսի կառույցների ստեղծում, որոնք կարող են տուգանել կամ անգամ արգելափակել Եվրահանձնաժողովի տեսանկյունից «չհիմնավորված» պետական մասնակցությամբ ներդրումային նախագծերը:

Այս փաստաթուղթը ստացել է «Արտասահմանյան սուբսիդիաների սպիտակ գիրք» անվանումը: Այն ներառում է Եվրամիության ներքին շուկայի պաշտպանությանը վերաբերող առաջարկների փաթեթ եւ նախատեսում է հանրային խորհրդատվությունների գործարկում, որոնք կտեւեն մինչեւ 2020թ. սեպտեմբերի 23-ը: Դրանց արդյունքներով ԵՄ-ն կմշակի արտասահմանյան ներդրումները վերահսկող իրավաբանական նորմեր:

«Կան արագ աճող դեպքեր, երբ արտասահմանյան պետական սուբսիդիաները նպաստում են օտարերկրյա կորպորացիաների կողմից եվրոպական ընկերությունների նկատմամբ հսկողությանը կամ խախտում են ներդրումային որոշումները, գնային քաղաքականությունը կամ շուկայական գործարքներն ի վնաս այն ընկերությունների, որոնք չեն ստացել նման սուբսիդիաներ»,- նշված է փաստաթղթում:
Դիտում՝ 4271

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW