HSBC-ն շուրջ 35 հազ. աշխատակից կկրճատի
17.06.2020 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.financebrokerage.com/

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին գրել է HSBC-ի գործադիր տնօրեն Նոել Քուինը (Noel Quinn) ամբողջ աշխարհում բանկի 235 հազ. աշխատակիցներին ուղղված իր նամակում:
«Մենք չէինք կարող կանգնեցնել կրճատումներն անորոշ ժամանակով՝ այս հարցը մեր կողմից միշտ դիտարկվել է իբրեւ «երբ, այլ ոչ թե եթե»»,- գրել է Քուինն իր նամակում:
Մարտ ամսին HSBC-ն հետաձգել էր աշխատատեղերի կրճատումը՝ հայտարարելով, որ արտակարգ հանգամանքների երեւան գալու պայմաններում աշխատակիցների դուրս մղումը սխալ կլիներ:
Այնուամենայնիվ, Նոել Քուինն ասել է, որ հիմա արդեն պետք է վերսկսի ծրագիրը, քանի որ եկամուտը նվազում է, իսկ տնտեսական կանխատեսումները վկայում են դժվարին ժամանակների մասին, եւ հավելել, որ խնդրել է ավագ մենեջերներին մտածել, թե ինչպես կարելի է կրճատել ծախսերը 2020թ. երկրորդ կեսին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: