Կոնվերս Բանկ. Անվճար VISA վիրտուալ եւ ակցիա քարտի բոլոր քարտապանների համար

16.06.2020 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Կարինա Վոլկովա #VISA վիրտուալ
Կոնվերս Բանկն առաջարկում է առցանց հարթակներում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում՝ օնլայն տիրույթում գնումների նոր լուծումներ:

«Մենք կարեւորում ենք մեր հաճախորդների հակահամաճարակային անվտանգությունը եւ առաջարկում բանկային գործարքները ու դրանց համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը տեղափոխել առցանց հարթակներ՝ ապահովելով նաեւ օնլայն խանութներից գնումների անվտանգ ու շահավետ տարբերակներ: Դրանցից մեկը VISA վիրտուալ  հաշվից/քարտից օգտվելու հնարավորությունն է: Կոնվերս Բանկի յուրաքանչյուր հաճախորդ, գրանցվելով նոր Մոբայլ հավելվածում, ստանում է այն անվճար եւ մասնակցում հունիսի 15-ից հուլիսի 14-ը իրականացվող ակցիային։ Դրա շրջանակում բանկի բոլոր VISA վիրտուալ  քարտապանները կարող են կատարել առցանց գնումներ եւ ստանալ մինչեւ  50.000 դրամի CashBack ու մի շարք անակնկալներ» ,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Կարինա Վոլկովան:

Ակցիայի շրջանակում անակնկալ է նախատեսվում նաեւ 5000 եւ ավելի դրամի միանվագ գնում կատարած յուրաքանչյուր 50-րդ հաճախորդի համար։

«VISA վիրտուալ քարտը ֆունկցիոնալ տեսանկյունից նման է Կոնվերս Բանկի մնացած այլ քարտատեսակներին: Այն ապահով է, հեշտ կառավարվող եւ հնարավորություն է տալիս  պարզ քայլերի միջոցով կատարել առցանց գնումներ՝ առանց «ավանդական» քարտ օգտագործելու: Իր հնարավորությունների, հարմարավետության եւ անվտանգության շնորհիվ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին VISA վիրտուալ քարտապանների թիվն աճել է մոտ 50%-ով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Անկանխիկ գործարքների օրական սահմանաչափի առավելագույն շեմն ըստ արժույթների հետեւյալն է՝ 1,000,000 ՀՀ դրամ, 3,000 ԱՄՆ դոլար, 2,000 եվրո, 100,000 ՌԴ ռուբլի: Տվյալ սահմանաչափերը հաճախորդի ցանկությամբ կարող են փոխվել:  

VISA վիրտուալ հաշիվ/քարտ կարող եք պատվիրել ցանկացած վայրից՝ առանց բանկ այցելելու, կատարելով ընդամենը մի քանի պարզ գործողություն բանկի կայքում: Առցանց պատվերի դեպքում՝ մինչեւ հունիսի 30-ը, VISA վիրտուալ հաշիվ/քարտ կտրամադրվի անվճար՝ առանց սպասարկման վճարի:

Բանկում հիշեցրել են, որ այն հաճախորդին է տրամադրվում մեկօրյա ժամկետում: Անվտանգության նկատառումով քարտային տվյալների մի մասը ուղարկվում է  հաճախորդի էլ.հասցեին, իսկ  մնացած մասը նա ստանում է SMS հաղորդագրության միջոցով:

 Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Դիտում՝ 11590
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW