Թուրքական կողմը $2 մլրդ-ի պարտք է կուտակել «Գազպրոմ»-ի նկատմամբ

16.06.2020 | 09:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գազպրոմ» #Թուրքիա #պարտք
Թուրքական 7 մասնավոր ընկերություն, որոնք պարտավորվել են «Գազպրոմ»-ից գազի մեծ ծավալներ գնել՝ «վերցրու-կամ-վճարի» (take-or-pay) երկարաժամկետ պայմանագրերով, ռուսաստանյան ընկերության նկատմամբ շուրջ $2 մլրդ-ի պարտք են կուտակել։

Այս մասին գրում է RBC-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal (WSJ) պարբերականը։

Take-or-pay պայմանագիրը պարտավորեցնում է գնորդին բոլոր դեպքերում վճարել պայմանագրով նվազագույն ֆիքսված գազի ծավալների դիմաց, անգամ այն դեպքում, երբ փաստացի գնումներն ավելի քիչ են։

Պարբերականը նշում է, որ այդ ընկերությունները 2019թ. արդյունքով պայմանագրային նվազագույն մակարդակից զգալիորեն նվազեցրել են գնման ծավալները, ինչն էլ հանգեցրել է նման մեծ պարտքի «Գազպրոմ»-ի նկատմամբ։ Թուրք ներկրողներն օգտագործել են պայմանագրային ընդհանուր ծավալի 15%-ից էլ քիչ գազ։

WSJ-ի տվյալներով՝ ներկայումս թուրքական կողմը բանակցություններ է վարում «Գազպրոմ»-ի հետ՝ առանց դատական միջամտության հարցը կարգավորելու համար։


WSJ-ն կարծում է, որ պարտքի հետ կապված խնդիրը կարող է ավելացնել մտավախությունները Թուրքիայի կարողության մասին՝ երկարաձգել իր խոշոր արտաքին ֆինանսական պարտավորությունները։ «Ռիսկ կա, որ այս իրավիճակը կավելացնի լարվածությունն Անկարայի եւ Մոսկվայի հարաբերություններում, որոնք վերջին տարիներին ձգտում էին ընդլայնել առեւտրային կապերը»,- նշված է հրապարակման մեջ։

Թերթի զրուցակիցներից մեկը կարծում է, որ $2 մլրդ-ի պարտքը կարող է առիթ հանդիսանալ Ռուսաստանի եւ Թուրքիային նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ երկարատեւ բանակցությունների համար։

«Գազպրոմ»-ի մոտ գործում է Թուրքիա գազի մատակարարման մի քանի պայմանագիր. երկուսը՝ BOTAS պետական ընկերության հետ՝ տարեկան ընդհանուր առմամբ 20 մլրդ խմ ծավալով, որոնք ավարտվում են 2021թ. վերջին եւ 2025թ. վերջին, ինչպես նաեւ մի քանի պայմանագիր թուրքական մասնավոր գազ ներկրող ընկերությունների հետ։

«Գազպրոմ արտահանում» ընկերության մամուլի ծառայությունում հրաժարվել են RBC-ին մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Դիտում՝ 3205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW