Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկի 134/8 հասցեում, բացվել է Evocabank-ի նոր՝ «Մալաթիա» մասնաճյուղը:Evocabank-ը, թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ, ընդլայնում է նաեւ իր offline ծառայությունների տրամադրման աշխարհագրությունը:«Մալաթիա» մասնաճյուղը Երեւանում բանկի արդեն 9-րդ մասնաճյուղն է եւ 12-րդը՝ Հայաստանում: Այն իր հաճախորդներին սպասարկելու է երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30-17։00-ը։ Մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն նորագույն տեխնիկայով հագեցած, ժամանակակից եւ հարմարավետ սրահում։ Այստեղ կա հերթի կառավարման համակարգ, վճարային տերմինալ, ինչպես նաեւ՝ արտարժույթի փոխանակման տերմինալ, ինչը հնարավորություն կտա խնայել ժամանակը՝ կատարելով մի շարք բանկային գործարքներ առանց Բանկի աշխատակցին մոտենալու:Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի խոսքով՝ նոր մասնաճյուղի բացումը բանկի բիզնեսի ընդլայնման քաղաքականության իրագործման հերթական քայլերից է: Նոր մասնաճյուղի բացման հիմնական նպատակն է՝ առավել հասանելի դարձնել Evocabank-ի թվային եւ offline ծառայությունները Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների համար: 15.05.2020 | 09:41 Կարեն Եղիազարյան. Բանկերին պետք չէ վերագրել «ֆիլմի բացասական հերոսի» դերը «Բանկի մասնաճյուղերի ցանցի ընդլայնումն արտակարգ դրության պայմաններում նշանակալի իրադարձություն է։ Բանկի նոր մասնաճյուղի բացումով դրական ազդակ կհաղորդենք հանրությանը եւ կնպաստենք հասարակության շրջանում լավատեսական սպասումների ձեւավորմանը: Ավելին՝ շուտով պլանավորում ենք եւս մի նոր մասնաճյուղ բացել Երեւանում՝ Նոր Նորք համայնքում: Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման նպատակով «Մալաթիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողություն չենք կազմակերպել: Մուտքի ժապավենը կտրելուց հետո մասնաճյուղի անձնակազմն անմիջապես անցել է աշխատանքի», - նշել է Կարեն Եղիազարյանը։«Մալաթիա» մասնաճյուղն արտոնյալ պայմաններով ծառայություններ կառաջարկի բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք կդառնան մասնաճյուղի հաճախորդ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, մասնավորապես՝ ● Դասական ավանդներ՝ 0.25%-ով ավելի բարձր տարեկան տոկոսադրույքներով,● ՀՀ դրամով փոխանցումներ՝ անվճար,● Անշարժ գույքի գրավով ապահովված ԱՄՆ դոլարով անհատական վարկեր՝ տարեկան անվանական տոկոսադրույք՝ -1%-ով, այսինքն՝ - 11%` 12%-ի փոխարեն՝ առանց եկամտի հավաստման վարկերի դեպքում, - 9%` 10%-ի փոխարեն՝ եկամտի հավաստմամբ վարկերի դեպքում,● Երաշխավորությամբ անհատական վարկեր ԱՄՆ դոլարով՝ տարեկան անվանական տոկոսադրույք՝ -1%-ով, այսինքն՝ 12%՝ 13%-ի փոխարեն,● SWIFT փոխանցումներ՝ ստանդարտ միջնորդավճարից -25% զեղչով,● Նոր ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդների համար՝ գործառնությունների կատարում EvocaToken հավելվածով՝ 1 տարի անվճար,● Քարտերի տարեկան սպասարկման վճար՝ քարտի ամբողջ ժամկետի համար (3 տարի) -30% զեղչով, այսինքն՝ - Visa Classic, MasterCard Standard քարտեր` 3,500 դրամ՝ 5,000 դրամի փոխարեն - Visa Gold, MasterCard Gold քարտեր` 10,500 դրամ՝ 15,000 դրամի փոխարեն - Պրեմիում դասի Visa Infinite քարտ` 70,000 դրամ՝ 100,000-ի փոխարեն:Evocabank-ն ունի 9 մասնաճյուղ Երեւանում եւ 3-ը՝ Գյումրի, Վանաձոր եւ Աբովյան քաղաքներում: Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 14194