Evocabank-ն իրավաբանական անձանց եւ ԱՁ-ներին առաջարկում է V-POS տերմինալներ

12.06.2020 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #V-POS #տերմինալներ
Evocabank-ն ապրանքների եւ ծառայությունների վաճառքով զբաղվող բոլոր ընկերություններին առաջարկում է V-POS (virtual point of sale) վիրտուալ վճարային համակարգը։

Ինչպես նշել են բանկում, այն հարմարավետ, ապահով եւ հեշտ լուծում է առցանց առեւտրով զբաղվող բիզնեսների համար։

«Առցանց առեւտուրը ժամանակակից աշխարհում առեւտրի ամենաարագ զարգացող ճյուղերից է: Ունենալով ժամանակակից պահանջներին բավարարող կայք կամ հավելված՝ Դուք կարող եք վաճառել ապրանքներ եւ ծառայություններ եւ ստանալ դրանց դիմաց վճարումներն առցանց վճարային համակարգերի միջոցով: Արագ եւ տեղում առցանց վճարումներ կատարելն այսօր կարեւոր նախապայման է բոլոր գնորդների համար։

Evocabank-ը կապահովի Ձեր կայքում V-POS տերմինալի տեղադրումը։ Այն հնարավորություն կտա Ձեզ խուսափել լրացուցիչ ծրագրային ծախսերից, սերտիֆիկացումից եւ հետագա ծրագրային ապահովումից։

Ձեր գնորդները կկարողանան գնումներ կատարել Ձեր կայքից ու վճարել դրանց համար իրենց միջազգային VISA, MasterCard, Maestro եւ տեղական ArCa վճարային քարտերով։ 

V-POS-ը հասանելի կլինի ինչպես Ձեր կայքում, այնպես էլ՝ մոբայլ հավելվածում։

Evocabank-ը հարմար լուծումներ է առաջարկում ինչպես գործող կայքերի համար, այնպես էլ այն բիզնեսներին, որոնք դեռ չունեն կայք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բանկը ներկայացրել է V-POS տերմինալի տեղադրման առավելությունները՝

- Օնլայն վաճառքների շնորհիվ կաճեն Ձեր եկամուտները,
- Evocabank-ը V-POS-ով կատարված վաճառքներից կգանձի նվազագույն միջնորդավճարներ՝ հատուկ Ձեր բիզնեսի համար,
- Վճարումներն անվտանգ են, գործում են 3D Secure եւ Secure Code անվտանգության համակարգերը,
- Վճարման գործընթացը պարզ է, Ձեր գնորդները վճարում կկատարեն 1 քայլով,
- Անվճար տեխնիկական խորհրդատվություն եւ տեխնիկական սպասարկում Բանկի մասնագետների կողմից,
- Անհատական մոտեցում Ձեր բիզնեսին ու կայքին։
 
Evocabank-ը մանրամասնել է, թե ինչպես կարելի է տեղադրել V-POS տերմինալը՝

- V-POS տերմինալ տեղադրելու մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար Ձեր կոնտակտային տվյալներն ուղարկեք vpos@evocabank.am էլեկտրոնային հասցեին
- Մեր մասնագետը 1 աշխատանքային օրում կապ կհաստատի Ձեզ հետ, կներկայացնի պայմանները, կպատասխանի Ձեր բոլոր հարցերին եւ կպատրաստի գործընթացի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
- Պայմանագրի ստորագրումից հետո V-POS-ը կտեղադրվի Ձեր բիզնեսի կայքում ամենակարճ ժամկետներում։
Դիտում՝ 2940
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW