ՀԱԱԳ-ը տրամադրել է հերթական խոշոր ապահովագրական հատուցումը

11.06.2020 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԱԳ #հատուցում
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) վճարել է հերթական խոշոր ապահովագրական հատուցումը:

Ինչպես հայտնել են ՀԱԱԳ-ում, այս անգամ ապահովագրական հատուցումը տրամադրվել է ձկնաբուծությամբ զբաղվող հայկական մի ընկերության: Հատուցման չափը կազմում է մոտ 50 մլն դրամ:

«Տրամադրված ապահովագրական հատուցումն արտահանողներին տրամադրվող պետական աջակցության հերթական օրինակն է:

Նշված ապահովագրական հատուցումը ներկա համաճարակի հետեւանքով ստեղծված տնտեսական դրության պայմաններում թույլ կտա արտահանողին էականորեն մեղմել անկանխատեսելի հետեւանքների արդյունքում ի հայտ եկած ռիսկերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Իր գործունեության ողջ ընթացքում ՀԱԱԳ-ը մի շարք արտահանող ընկերություների արդեն իսկ տրամադրել է շուրջ 340 մլն դրամի չափով ապահովագրական հատուցում՝ ծածկելով ՀՀ արտահանողների կրած վնասները եւ վերջիններիս համար ապահովելով առանց ռիսկերի արտահանում:

100% պետական մասնակցությամբ այս ընկերությունը Հայաստանի տարածքում գործող միակ ապահովագրական ընկերությունն է, որը ծառայություններ է մատուցում՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտահանման հետ կապված հնարավոր վնասների նվազեցմանը եւ ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը:

«ՀԱԱԳ-ի կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար»,- ընդգծել են ՀԱԱԳ-ում:
Դիտում՝ 2647
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW