ՀԲ-ն 1 տարով չեղարկում է ՀՀ-ին տրամադրած վարկերի հավելյալ տարեկան 1,7% տոկոսադրույքը

11.06.2020 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Հայաստան #վարկ
Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020թ. տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետեւանքները:


Այս համատեքստում Հայաստանի եւ Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման միջազգային ընկերակցության  կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1,7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է եւ չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020-ի հուլիսի 1-ից մինչեւ 2021-ի հունիսի 30-ը):

Համաշխարհային Բանկի եւ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով հավելյալ 1,7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ $13 մլն:
Դիտում՝ 1441

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW