ՎԶԵԲ-ը $25 մլն-ի չափով վարկ է տրամադրում Ինեկոբանկին

10.06.2020 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Ինեկոբանկ #վարկ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) $25 մլն-ի չափով վարկ է տրամադրում Հայաստանում իր վաղեմի գործընկեր՝ Ինեկոբանկին, որպեսզի այն աջակցություն ցուցաբերի մասնավոր ընկերություններին, որոնք, հնարավոր է, տուժել են կորոնավիրուսի համավարակի տնտեսական ազդեցությունից:

«Ինեկոբանկը լավ հնարավորություններ ունի փոխանցելու ՎԶԵԲ-ի միջոցներն այն ընկերություններին, որոնք անցնում են այս աննախադեպ անկայուն շրջանը: Բիզնեսներին ֆինանսական աջակցություն եւ անխափան վարկավորում տրամադրելը առանցքային է տնտեսությունը պահպանելու համար»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

«Շուրջ 25 տարի է, ինչ Ինեկոբանկը ֆինանսավորում է Հայաստանի բոլոր ոլորտների բիզնեսները: Համաճարակի պայմաններում բանկը կանգնած է իր ՓՄՁ հաճախորդների կողքին, եւ օգնում է նրանց հաղթահարել համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական դժվարությունները՝ հարմարեցված լուծումների միջոցով: ՎԶԵԲ-ից ներգրավված միջոցները կօգտագործվեն ՓՄՁ ոլորտին շարունակական  աջակցություն ցուցաբերելու համար»,- ասված է ՎԶԵԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Արտակարգ իրավիճակի պայմաններում մենք կկարողանանք շարունակել  աջակցության հատուկ ծրագրեր առաջարկել մեր տնտեսության հիմնական բիզնեսներին՝ առկա դժվարություններին դիմակայելու եւ ավելի պայծառ ապագա կերտելու նպատակով, եւ դա մեկ անգամ եւս հնարավոր դարձավ ՎԶԵԲ-ի՝ երկար տարիների մեր առանցքային գործընկերոջ հետ համագործակցության  շնորհիվ»,- ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը:

«Covid-19 ճգնաժամի ընթացքում ՎԶԵԲ-ը շարունակում է հանդիսանալ Հայաստանում առանցքային միջազգային գործընկեր, եւ այս նոր ֆինանսավորումը կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարին օգնելու եւ վերականգնմանը աջակցելու միջոցառումների մի մաս է կազմում:

ՎԶԵԲ-ը հանձնառու է €21 մլրդ գումարի չափով աջակցություն տրամադրել այն 38 երկրներին, որտեղ ներկայումս ներդրումներ է կատարում: Աջակցությունը ներառում է առկա հաճախորդների համար Կայունության Ծրագիր, որն առաջարկում է կարճաժամկետ իրացվելիություն եւ շրջանառու միջոցներ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան €1,5 մլրդ 183 ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը եւ անցմանը դեպի կայուն, «կանաչ» տնտեսություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 7818
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW