Գազի պահանջարկի անկումն ամենամեծը կլինի ողջ պատմության ընթացքում

10.06.2020 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գազ #պահանջարկ #անկում
2020թ. գազի նկատմամբ համաշխարհային պահանջարկը կարող է նվազել 4%-ով կամ 150 մլրդ խմ-ով, ինչը կդառնա ամենամեծ անկումը գազի շուկայի ողջ պատմության ընթացքում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) զեկույցում:

«Սա կլինի 20-րդ դարի երկրորդ կեսին բնական գազի շուկայի ձեւավորման պահից ի վեր տարեկան սպառման ամենախոշոր նվազումը»,- նշված է զեկույցում:


Սպասվում է, որ գազի նկատմամբ պահանջարկը կսկսի աստիճանաբար վերականգնվել 2021 թ-ին՝ ցածր գների եւ տնտեսության ակտիվության վերականգնման շնորհիվ:

«Սակայն սպասվում է, որ 2020թ. ճգնաժամի հետեւանքները 2025թ. կհանգեցնեն գազի նկատմամբ տարեկան պահանջարկի 75 մլրդ խմ ծավալով կորստի, ինչը համապատասխանում է 2019թ. պահանջարկի աճին»,- կարծում են IEA-ի փորձագետները:


Հետագայում՝ մինչեւ 2025թ. սպասվում է գազի նկատմամբ պահանջարկի տարեկան միջինում 1,5% աճ: Դրա հիմնական շարժիչ ուժ կհանդիսանա արդյունաբերությունը, որին բաժին կհասնի լրացուցիչ պահանջարկի մինչեւ 40%-ը: Արդյունաբերության կողմից գազի սպառումը կաճի տարեկան միջինը 2,5%-ով:  

Միաժամանակ, գազի նկատմամբ պահանջարկի ամենամեծ աճը կգրանցվի Չինաստանում: 2019-2025թթ. ընթացքում այս երկիրը կգրանցի գազի սպառման տարեկան աճ ավելի քան 130 մլրդ խմ-ով:

Ինչ վերաբերում է 2019-2025թթ. «կապույտ վառելիքի» մատակարարումներին, ապա սպասվում է, որ այս առումով առաջին տեղը կզբաղեցնի ԱՄՆ-ը, Ռուսաստանը կլինի երկրորդը:
Դիտում՝ 3021
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW