Կորոնավիրուսի համավարակն էներգաշուկաների համար դարձել է ամենամեծ շոկը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) նոր հետազոտության մեջ: Պահանջարկն ընկել է էներգիայի աղբյուրների բոլոր տեսակների նկատմամբ՝ նավթ, գազ, ածուխ: Գործակալության հաշվարկով՝ 2020թ. աշխարհում էներգակիրների պահանջարկը կնվազի 6%-ով, ինչը 7 անգամ ավելի շատ է, քան 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Բացարձակ արտահայտմամբ՝ անկումը հավասար կլինի այն ծավալին, որը տարեկան օգտագործում է Հնդկաստանը՝ իր մեծությամբ աշխարհում երրորդ շուկան: 15.04.2020 | 14:52 IEA. Նավթի պահանջարկի անկումը ռեկորդային կլինի Ամենամեծ անկումը տեղի կունենա զարգացած շուկաներում: Այսպես, սպասվում է, որ ԱՄՆ-ում պահանջարկը կնվազի 9%-ով, Եվրամիությունում՝ 11 %-ով:Պահանջարկի վրա համավարակի վերջնական արդյունքը հնարավոր կլինի գնահատել կարանտինային միջոցների ավարտից հետո: Իսկ մինչ այդ գործակալությունում հաշվարկել են, որ բնակչության մեկուսացման յուրաքանչյուր ամիսը կկրճատի էներգակիրների համաշխարհային պահանջարկը 1,5%-ով: «Միաժամանակ, սահմանափակող միջոցները հանգեցրել են այլընտրանքային աղբյուրների՝ քամու, արեւի, հիդրո- եւ ատոմային էներգետիկայի նկատելի ավելացմանը»,- նշում են գործակալությունում: 2020թ. դրանց մասնաբաժինը էներգաարտադրության ընդհանուր կառուցվածքում կարող է հասնել 40%-ի: Tweet Դիտում՝ 4301