IEA. Նավթի պահանջարկի անկումը ռեկորդային կլինի

15.04.2020 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#IEA #նավթ #պահանջարկ
Կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով 2020թ. աշխարհում նավթի պահանջարկի ցուցանիշը կիջնի մինչեւ ռեկորդային՝ օրական 9,3 մլն բարել:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ապրիլյան զեկույցում:


«Սպասվում է, որ 2020թ. երկրորդ եռամսյակում սպառումը օրական 23,1 մլն բարելով պակաս կլինի անցած տարվա ցուցանիշներից: Երկրորդ կիսամյակում նավթի պահանջարկը կվերականգնվի աստիճանաբար, դեկտեմբերին այն դեռեւս օրական 2,7 մլն բարելով ցածր կլինի անցած տարվա ցուցանիշից»,- նշված է փաստաթղթում:
Դիտում՝ 3772

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW