Կարանտինով պայմանավորված՝ նավթի սպառմանն ուղղված ծախսերն այս տարի ամբողջ աշխարհում կկրճատվեն $1 տրլն-ով՝ մինչեւ $2,5 տրլն:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) զեկույցում՝ նվիրված էներգետիկ ոլորտում ներդրումներին: Գործակալությունում նշել են, որ կորոնավիրուսը 2020թ. առաջին կեսում էներգետիկ ոլորտում ներդրումների աննախադեպ անկման է հանգեցրել: Դեռեւս մինչեւ կորոնավիրուսի բռնկումը IEA փորձագետները սպասում էին, որ ներդրումներն էներգետիկ ոլորտում 2020թ. կաճեն 2%-ով, ինչը կարող էր դառնալ ներդրումների ամենազգալի աճը 2014թ. ճգնաժամից ի վեր: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով դա տեղի չունեցավ: Դրա փոխարեն 2019թ. հետ համեմատ ներդրումներն աննախադեպ կրճատվեցին՝ 20%-ով կամ $400 մլրդ-ով: 30.04.2020 | 14:28 Աշխարհում էներգակիրների պահանջարկը կնվազի 6%-ով՝ 7 անգամ ավել, քան 2008-ին «Մեր գնահատականներով, 2020թ. նավթի սպառմանն ուղղված ծախսերը կնվազեն ավելի քան 1 տրլն-ով, մինչդեռ մուտքերն էներգետիկ հատվածում կնվազեն միայն 180 մլրդ-ով, ինչը մեծամասամբ պայմանավորված կլինի չվճարումների աճով»,- կարծում են փորձագետները:Ներդրումները նավթագազային հատվածում կնվազեն 32%-ով կամ գրեթե $250 մլդ-ով, ածխարդյունաբերության ոլորտում՝ 15%-ով կամ մոտ 20 մլրդ-ով:Ընդհանուր առմամբ, անցած տարվա հետ համեմատ ներդրումները համաշխարհային էներգետիկ բնագավառում կնվազեն 20%-ով՝ մինչեւ $1,5 տրլն: Tweet Դիտում՝ 4766