ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell-ն ընդլայնում են համագործակցությունը

08.06.2020 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ ու Telcell
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ արագ դրամական փոխանցումների ստացում բանկի քարտերին՝ Telcell վճարային տերմինալների միջոցով:

Այսպիսով, հաճախորդները կկարողանան առանց հերթում սպասելու ստանալ իրենց դրամական փոխանցումները:

Ինչպես նշել են բանկում, փոխանցումը ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է լրացնել կարճ դիմում Telcell վճարային տերմինալի միջոցով: Telcell վճարային տերմինալները տեղադրված են Երեւանի եւ Հայաստանի ամբողջ տարածքում, 102 տերմինալ` ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի ներսում, 2500 տերմինալ՝ մասնաճյուղերից դուրս:

Telcell վճարային տերմինալների միջոցով դրամական փոխանցում ստանալն արագ է եւ պարզ: Հաճախորդին անհրաժեշտ է՝

- Մուտքագրել ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa/Mastercard քարտի համարը,
- Telcell վճարային տերմինալի ՎՏԲ-Հայաստան Բանկ բաժնից ընտրել «Դրամական փոխանցման ստացում»,
- Լրացնել հետեւյալ տվյալները՝
- Քարտի համարը, որին կփոխանցվի դրամական փոխանցումը,
- Դրամական փոխանցման կոդը,
- Փոխանցման արժույթն ու գումարը
- Փոխանցման ստացման նախընտրելի արժույթը,
- Բջջային հեռախոսահամարը:

Տվյալները լրացնելուց հետո հաճախորդը կստանա իր փոխանցումը` 20 րոպեների ընթացքում: Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին լրացված հայտերը մշակվում են հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը 09:00-ից:    

Հաճախորդն իր քարտին դրամական փոխանցման գումարի մուտքագրման վերաբերյալ կտեղեկացվի անվճար SMS հաղորդագրության միջոցով: Փոխանցումը քարտին ստանալուց հետո, գումարը կարելի է կանխիկացնել ՀՀ դրամով` առանց միջնորդավճարի, ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 190 բանկոմատներով, կամ արտարժույթով՝ բանկի 70 մասնաճյուղերում:  

Տվյալ եղանակով փոխանցումներ կարելի է ստանալ` Unistream, MoneyGram, Converstransfers, Intelexpress, TelCell եւ Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգերով:

Telcell տերմինալների միջոցով փոխանցումը քարտին կատարելու միջնորդավճարը կազմում է՝

- 100 դրամ՝ բանկի մասնաճյուղերում տեղադրված Telcell տերմինալներով,
- 300 դրամ՝ բանկից դուրս գործող Telcell տերմինալներով:

Բանկի հեռահար ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4451
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW