«Գալաքսի»-ն հրապարակել է աշխատակիցներին նվիրված տեսաուղերձ

08.06.2020 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գալաքսի
«Այսօր նոր օր է, սկսելու աշխատանքը սիրով». այսպես է սկսվում «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից հրապարակված մոտիվացիոն տեսաուղերձը, որը ուղղված է խմբի բոլոր ընկերությունների աշխատակիցներին։



Տեսաուղերձի համար օգտագործվել են «Գալաքսիի» վավերագրական կադրեր՝ ընկերության նախագծերից, ձեռքբերումներից, պատմությունից, աշխատակիցներից, նաեւ՝ ընկերության հիմնադիրներից։ Նպատակը՝ երկրի համար դժվարին ժամանակներին թիմային ոգին ու մոտիվացիան պահպանելն է։

««Գալաքսիի» 20 տարվա պատմությունը նորանկախ Հայաստանի գործարար ոլորտի համար նախադեպային է. փոքր ձեռնարկությունից մինչեւ ոլորտի կարեւոր դերակատարներ. մեր 20 տարվա ճանապարհին ամեն օրը փորձ է արվել մի քայլ առաջ գնալ։ Պատիվ ու պատասխանատվություն ունենք մեր ընկերությունների միջոցով ծառայություն մատուցել Հայաստանի ամեն երրորդ ընտանիքին։ Այս ամենը մեր թիմի տարիների նվիրված աշխատանքի արդյունքն է, եւ արժանին պիտի մատուցվի թիմին»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, սոցիալական զարգացում, կրթություն, արվեստ, ճարտարապետություն. «Գալաքսի» ընկերությունների խմբում այս ոլորտների ծրագրերը առանձնացված են, որպես թիմային հաջողության պատմություն։

Միայն նախորդ տարի ընկերությունների խումբը հայտարարել է երեք խոշոր նախագծերի մասին, այդ թվում նաեւ Երեւանում Իննովացիայի եւ տեխնոլոգիաների պարկի կառուցումը, Հայաստանում «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի կառուցումն ու Հայաստանում ֆրանսիական հայտնի «Փոլ» սրճարանների ցանցի մուտքը։ Միայն նշված նախագծերի արդյունքում երկրում 500-ից ավելի բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր կստեղծվեն։

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում են հանդես գալիս հեռահաղորդակցության միակ հայկական Ucom օպերատորը, այցելուների թվով առաջին շուկայում հանդիսացող Yerevan Mall-ը, TI’ME ժամացույցների ու աքսեսուարների մուլտիբրենդային խանութը, Santafe կոնցեպտային սրճարանը եւ այլն։ Ըստ հրապարակված տվյալների, «Գալաքսի» ընկերությունների խումբը տարեկան 13-14 միլիարդ դրամ հարկեր է վճարում եւ զգալի ազդեցություն ունի երկրի ՀՆԱ-ի վրա։ Ներկայում ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը մոտ 3 000 է, իսկ միջին ամսական աշխատավարձը  2018թ.-ին կազմել է 320 000 դրամ, որը բարելավվել է 2019-ին՝ դառնալով 370 000 դրամ։ Ընկերությունների խումբը կորոնավիրուսի տնտեսական հետեւանքներով պայմանավորված աշխատատեղերի կրճատումներ չի կատարել՝ կամք դրսեւորելով պահպանել թիմի միասնականությունը դժվարին ժամանակներում։
Դիտում՝ 1231
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW